Կոնֆերանսի, ընդունելության, հանրային կամ փակ միջոցառման կազմակերպումը կարող է լինել բավականին բարդ, բայց և հետաքրքիր առաջադրանք, հատկապես, երբ անհատը կամ ընկերությունը առաջին անգամ է իրականացնում նման միջոցառում: Անկախ նախանշված միջոցառումների տարբերություններից, միջոցառումների կառավարման սկզբունքները հիմնականում նույնն են լինում:
«Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի շրջանակներում կիրականացվեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր և ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կտիրապետեն միջոցառումների կառավարման հիմնական գործիքներին, սկզբունքներին և հմտություններին:
Ծրագիրը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ այն մասնագետների համար, ովքեր փնտրում են իրական փորձի և նորարական մոտեցումների հետ համակցված գործնական գիտելիքներ:
Ծրագրի ընթացքում մասնակիցները կկազմակերպեն և կիրականացնեն իրական միջոցառում:
«Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ գործիքների ու հմտությունների և կկարողանան անմիջապես ծրագրի ավարտից հետո պլանավորել և իրականացնել կոնֆերանսներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, փառատոններ, կորպորատիվ և հանրային այլ միջոցառումներ:
Գրանվելու համար անհրաժեշտ է հետևել հղմանը՝ http://bit.ly/356Zs0S
Կամ զանգահարել 077593959, 044593959
Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!