search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundՄիջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում
Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում
share
favourite

Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում

Սկսնակ
Սկսնակ
Խմբային 15
Խմբային 15
General management
General management
Բիզնես
star-favourite0
45,000 ֏

Դասընթացի մասին

Կոնֆերանսի, ընդունելության, հանրային կամ փակ միջոցառման կազմակերպումը կարող է լինել բավականին բարդ, բայց և հետաքրքիր առաջադրանք, հատկապես, երբ անհատը կամ ընկերությունը առաջին անգամ է իրականացնում նման միջոցառում: Անկախ նախանշված միջոցառումների տարբերություններից, միջոցառումների կառավարման սկզբունքները հիմնականում նույնն են լինում:

«Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի շրջանակներում կիրականացվեն գործնական առաջադրանքներ ու նախագծեր և ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կտիրապետեն միջոցառումների կառավարման հիմնական գործիքներին, սկզբունքներին և հմտություններին:

Ծրագիրը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ այն մասնագետների համար, ովքեր փնտրում են իրական փորձի և նորարական մոտեցումների հետ համակցված գործնական գիտելիքներ:

Ծրագրի ընթացքում մասնակիցները կկազմակերպեն և կիրականացնեն իրական միջոցառում:

«Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ գործիքների ու հմտությունների և կկարողանան անմիջապես ծրագրի ավարտից հետո պլանավորել և իրականացնել կոնֆերանսներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, փառատոններ, կորպորատիվ և հանրային այլ միջոցառումներ:

Դուք կսովորեք

Գրանվելու համար անհրաժեշտ է հետևել հղմանը՝ http://bit.ly/356Zs0S

Կամ զանգահարել 077593959, 044593959

Բովանդակություն

Ծրագրի հիմնական փուլերն են՝

  1. Դասընթացի իրականացում
  • Միջոցառումների պլանավորում և կառավարում
  • Միջոցառումների արդյունավետ առաջխաղացում
  • Միջոցառման լոգիստիկա և գնահատում
  • Միջոցառումից հետո իրականցվող գործընթացներ
  • Ծանոթացում աշխատանքային միջավայրին. այցելություն գործընկեր ընկերություն
  1. Իրական միջոցառման կազմակերպում և իրականացում
  2. CV կազմելու ու հարցազրույցը հաջող անցնելու խորհրդատվություն
  3. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • նախագծել և իրականացնել փոքր, միջին և խոշոր միջոցառումներ,
  • կազմակերպել միջոցառման արդյունավետ առաջխաղացումը,
  • գնահատել միջոցառման արդյունավետությունը:

Քարտեզ

courseImage

Բիզնես

Միջոցառումների կառավարման մասնագետի պատրաստում

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։