Ձեզ եմ ներկայացնում Microsoft PowerPoint հայալեզու առցանց տեսադասընթացը, որը հնարավորություն կտա հայախոս օգտատերերին ձեռք բերել գիտելիքներ և ունենալ տեխնոլոգիապես զարգացած դարաշրջանին համապատասխան հմտություններ, աշխատանքային նոր հնարավորությունների հեռանկարներ։
Այս դասընթացը ներառում է.
• 2 ժամանոց վիդեո դասընթաց
• 19 բեռնվող ռեսուրսներ
• Անսահմանափակ քանակությամբ վերանայելու հնարավորություն
• Մուտք համակարգչով և բջջային հեռախոսով
• Ավարտական վկայական
Դասընթացն ուսանելի է սկսնակների, ինչպես նաև ծրագրին որոշակիորեն տիրապետողների համար, ովքեր ցանկանում են լիարժեք օգտագործել PowerPoint ծրագիրը և սովորել զեկույցներ՝ պրեզենտացիաներ պատրաստել։
Դասընթացը մատչելի է տարիքային բոլոր խմբերի համար՝ անկախ նախասիրություններից կամ ընտրած մասնագիտությունից։
Դասընթացի նախնական պայմանը՝ տեղադրել կամ համակարգչում ունենալ Microsoft PowerPoint ծրագիրը (2010, 2013, 2016, Office 365)։
Microsoft PowerPoint հայալեզու առցանց տեսադասընթացը հասանելի է Udemy օնլայն կրթական հարթակում։
Դասընթացից օգտվողները կկարողանան կատարել գործառական առաջադրանքներ և ուղղել հարցեր։
Ավարտելով առաջին ամբողջական դասընթացը՝ Դուք կունենաք բավականաչափ գիտելիք՝ աշխատելու տեքստերի, նկարների, ձևերի, ֆոնի և այլ գործիքների հետ, և ստեղծելու գովազդ, բրոշյուրներ, զեկույցներ։
Դասերի ընթացքում կազմում ենք 4 սլայդ, որոնք ցուցադրված են ներածական հոլովակում։
Այս դասընթացը յուրօրինակ է ոչ միայն իր տեսակով, այլ նաև մատուցման ձևով։
Դասընթացի բաժիններն են․
Ներածություն
Առաջին՝ Վերնագրային Սլայդ
Երկրորդ՝ Բովանդակային Սլայդ
Երրորդ՝ Բովանդակային Սլայդ
Չորորդ՝ Ամփոփիչ Սլայդ
Բոնուս Դասընթաց
Ինչպե՞ս և Ի՞նչ Ֆորմատով Պահպանել PowerPoint Զեկույցը
Վերջաբան
Յուրաքանչյուր բաժին ունի իր ենթաբաժինները, որտեղ առանձին հոլովակներով ներկայացվում է այն գործիքակազմը, որը անհրաժեշտ է սլայդ ստեղծելու համար։ Դասընթացի այս ձևաչափը հնարավորություն կստեղծի գործիքի հետ աշխատելու տեխնիկան մոռանալու դեպքում փնտրել անհրաժեշտ գործիքով աշխատելու հոլովակը և վերհիշել։
Բոլոր ենթաբաժիններից ներքև կարող եք գտնել հակիրճ ինֆորմացիա այն մասին, թե ինչ կսովորեք տվյալ դասին։
Դասերի ընթացքում ուշադրություն դարձրեք բեռնվող ռեսուրսներ /resources/ կոճակին, որտեղ կարող եք գտնել պատկերներ, կայքեր և զեկույցի մեկ նմուշ:
Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո էջի վրա կհայտնվի կանաչ մրցանակային գավաթ՝ տեղեկացնելով, որ ավարտական վկայականը պատրաստ է:
Դասընթացն ամբողջությամբ ավարտած օգտատերերին Udemy օնլայն կրթական հարթակը տալիս է ավարտական վկայական, որը կարող եք բեռնել որպես pdf կամ jpg ֆայլ։
Научись программированию
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.