search
-
Start Date
End Date
backgroundbackgroundMicrosoft PowerPoint Հայալեզու Առցանց Տեսադասընթաց
Microsoft PowerPoint Հայալեզու Առցանց Տեսադասընթաց
share
favourite

Microsoft PowerPoint Հայալեզու Առցանց Տեսադասընթաց

Beginner (A1)
Beginner (A1)
Online course (Microsoft Office)
Online course (Microsoft Office)
Programming
star-favourite0
9,500 ֏
per course

About course

Ձեզ եմ ներկայացնում Microsoft PowerPoint հայալեզու առցանց տեսադասընթացը, որը հնարավորություն կտա հայախոս օգտատերերին ձեռք բերել գիտելիքներ և ունենալ տեխնոլոգիապես զարգացած դարաշրջանին համապատասխան հմտություններ, աշխատանքային նոր հնարավորությունների հեռանկարներ։

Այս դասընթացը ներառում է.
• 2 ժամանոց վիդեո դասընթաց
• 19 բեռնվող ռեսուրսներ
• Անսահմանափակ քանակությամբ վերանայելու հնարավորություն
• Մուտք համակարգչով և բջջային հեռախոսով
• Ավարտական վկայական

Դասընթացն ուսանելի է սկսնակների, ինչպես նաև ծրագրին որոշակիորեն տիրապետողների համար, ովքեր ցանկանում են լիարժեք օգտագործել PowerPoint ծրագիրը և սովորել զեկույցներ՝ պրեզենտացիաներ պատրաստել։

Դասընթացը մատչելի է տարիքային բոլոր խմբերի համար՝ անկախ նախասիրություններից կամ ընտրած մասնագիտությունից։

Դասընթացի նախնական պայմանը՝ տեղադրել կամ համակարգչում ունենալ Microsoft PowerPoint ծրագիրը (2010, 2013, 2016, Office 365)։

You learn

  • Զեկույցների համար ստեղծել բարձրորակ, գեղեցիկ, գրավիչ և թեմատիկային համապատասխան դիզայն ունեցող սլայդներ:
  • Աշխատել տեքստի, պատկերների, ուրվապատկերների, տեղեկատվության ճշգրիտ տեղաբաշխման հնարքների հետ:
  • Բեռնել և պահպանել նկարներ, ներդնել ձևեր, նկարներ, ուրվապատկերներ, պատկերակներ, հղումներ:
  • Աշխատել ֆոնի հետ:
  • Կստանաք հավաստագիր:

Content

Microsoft PowerPoint հայալեզու առցանց տեսադասընթացը հասանելի է Udemy օնլայն կրթական հարթակում։

Դասընթացից օգտվողները կկարողանան կատարել գործառական առաջադրանքներ և ուղղել հարցեր։

Ավարտելով առաջին ամբողջական դասընթացը՝ Դուք կունենաք բավականաչափ գիտելիք՝ աշխատելու տեքստերի, նկարների, ձևերի, ֆոնի և այլ գործիքների հետ, և ստեղծելու գովազդ, բրոշյուրներ, զեկույցներ։

Դասերի ընթացքում կազմում ենք 4 սլայդ, որոնք ցուցադրված են ներածական հոլովակում։

Այս դասընթացը յուրօրինակ է ոչ միայն իր տեսակով, այլ նաև մատուցման ձևով։

Դասընթացի բաժիններն են․

Ներածություն

Առաջին՝ Վերնագրային Սլայդ

Երկրորդ՝ Բովանդակային Սլայդ

Երրորդ՝ Բովանդակային Սլայդ

Չորորդ՝ Ամփոփիչ Սլայդ

Բոնուս Դասընթաց

Ինչպե՞ս և Ի՞նչ Ֆորմատով Պահպանել PowerPoint Զեկույցը

Վերջաբան

Յուրաքանչյուր բաժին ունի իր ենթաբաժինները, որտեղ առանձին հոլովակներով ներկայացվում է այն գործիքակազմը, որը անհրաժեշտ է սլայդ ստեղծելու համար։ Դասընթացի այս ձևաչափը հնարավորություն կստեղծի գործիքի հետ աշխատելու տեխնիկան մոռանալու դեպքում փնտրել անհրաժեշտ գործիքով աշխատելու հոլովակը և վերհիշել։

Բոլոր ենթաբաժիններից ներքև կարող եք գտնել հակիրճ ինֆորմացիա այն մասին, թե ինչ կսովորեք տվյալ դասին։

Դասերի ընթացքում ուշադրություն դարձրեք բեռնվող ռեսուրսներ /resources/ կոճակին, որտեղ կարող եք գտնել պատկերներ, կայքեր և զեկույցի մեկ նմուշ:

Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո էջի վրա կհայտնվի կանաչ մրցանակային գավաթ՝ տեղեկացնելով, որ ավարտական վկայականը պատրաստ է:

Դասընթացն ամբողջությամբ ավարտած օգտատերերին Udemy օնլայն կրթական հարթակը տալիս է ավարտական վկայական, որը կարող եք բեռնել որպես pdf կամ jpg ֆայլ։

Map

courseImage

Learn to Code

Microsoft PowerPoint Հայալեզու Առցանց Տեսադասընթաց

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

Become an IT guru

IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star5favourite0
per course
share
favourite
No Schedule

star-favourite1
per month
share
favourite
No Schedule

star-favourite0
per month