Alliance française d’Arménie- ն իրականացնում է ֆրանսերենի դասավանդում և հանդիսանում է ֆրանսերենի միջազգային քննությունների միակ քննական կենտրոնը Հայաստանում։ Կազմակերպությունը առաջարկում է բոլոր տարիքային խմբերի՝ երեխաների, դպրոցականների, սովորողների, աշխատողների, թոշակառուների և տարբեր մասնագիտություններ ունեցողների նպատակներին և լեզվի իմացության մակարդակին համապատասխան դասընթացներ։
Լեզվի դպրոցը և մշակութային կենտրոնը նպատակաուղղված են տարածելու ֆրանսերենը և ֆրանսիական մշակույթը Հայաստանում։