Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը
Նրանց համար, ովքեր չունեն դիզայներական նախնական գիտելիքներ և ցանկանում են դառնալ UI/UX դիզայներ։
Ինչպե՞ս և ե՞րբ են անցկացվում դասընթացները
Գրաֆիկ - Դասերը անցկացվում են աշխատանքային օրերին, շաբաթը 3 անգամ:
Պրակտիկա - Սեմինարների ընթացում դուք կատարում եք պրակտիկ աշխատանքներ, ինչպես նաև տնային առաջադրանքներ:
Աջակցություն - Ուսումը երբեք հեշտ չի տրվում, այնպես որ ձեզ կուղեկցեն մասնագետների, համակարգողների և դասավանդողների մի ամբողջ թիմ: Ոլորտի մասնագետներին միշտ կարող եք ցանկացած հարց ուղղել, ինչպես նաև վերապատրաստման ընթացքում լրացուցիչ խորհուրդներ և աջակցություն ստանալ:
Ի՞նչ հմտություններ են պետք դասընթացը հաջողությամբ ավարտելու համար
Անհրաժեշտ է, որ լինեք համացանցից վստահ օգտվող, չունենաք դժվարություններ տարբեր ծառայություններից օգտվելու և համակարգչային ծրագիր տեղադրելու հարցում: Դուք պետք է սիրեք ստեղծագործել, լինեք չափազանց ուշադիր և աշխատասեր: Դասընթացին մասնակցությունը պլանավորելիս լավ ինքնակազմակերպվեք և մի վախեցեք դժվարություններից: Մի թաքցրեք խնդիրները և պատրաստ եղեք օգնության դիմել, երբ դրա կարիքը կունենաք:
Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։