search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundUI/UX for apps
UI/UX for apps
share
favourite

UI/UX for apps

Սկսնակ (A1)
Սկսնակ (A1)
Խմբային 12
Խմբային 12
star-favourite0
47,000 ֏
դասընթացի համար

Դասընթացի մասին

Բջջային սարքերն այժմ օգտագործվում են ամենուր՝ սկսած բանկային համակարգերից մինչև խաղային համակարգեր, ուստի user interface (UI)-ը և user experience (UX) design-ը կարող ենք ենթադրել դրանց շատ կարևոր մասնիկ: Եթե կայքը ղեկավարելը դժվար է կամ հավելվածի դասավորությունը շփոթեցնող, ապա օգտվողները վայրկյաններ անց դուրս կգան կայքից/հավելվածից: Բջջային UI/UX դիզայնի լավ ընկալումը չափազանց կարևոր է Ձեր օգտվողներին ներգրավված պահելու և Ձեր արտադրանքի ակտուալ մնալու համար:

Այս դասընթացն ընդգրկում է բջջային UI/UX նախագծման գործընթացի բոլոր շրջանակները` սկզբից մինչև վերջ, գրաֆիկ դիզայներների, շահագրգիռ կողմերի, ոչ տեխնիկական աշխատանքային փորձ ունեցող դիզայներների, և developer-ների հետ: Եթե ​​Ձեզ հարկավոր է արագացված դասընթաց բջջային UI/UX ձևավորման համար, Դուք ճիշտ հասցեով եք եկել։
—————————————————
Դասընթացի նպատակը
Դասընթացի հիմնական նպատակն է, որ մասնակիցները՝

Հասկանան UI/UX բջջային հավելվածի ձևավորման հիմունքները

Սովորեն նախագծման գործընթացի յուրաքանչյուր քայլ` ծրագրի պլանավորումից մինչև ավարտը

Ստանան բջջային UI/UX նախագծման ընթացիկ նորամուծությունների և զարգացումների վերաբերյալ պատկերացում
—————————————————
Ու՞մ համար է դասընթացը
Բոլորը նրանց համար, ովքեր փնտրում են Mobile UI/UX Design-ի արագացված դասընթաց։
—————————————————
Դասընթացը ներառում է

Դասընթացի իրականացում

Դասընթացը բաժանված է վեց բաժինների, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացված է «դիզայնի առաքման» վրա: Դուք կուսումնասիրեք նախագծման գործընթացի յուրաքանչյուր փուլ՝ սկսած պահանջների գնահատումից և նախագծի ձևավորման պլանավորումից մինչև օգտագործողի ինտերֆեյսի ձևավորումն ու փաստաթղթավորումը, նախագծման իրականացումն ու կառավարումը:
Յուրաքանչյուր բաժնի վերջում առկա են վարժություններ, որպեսզի մասնակիցները կարողանան իրենց գիտելիքները օգտագործեն գործնական աժշխատանքների մեջ։

Հիմնական փուլեր՝

Պահանջների գնահատում

Նախագծման գործընթացի պլանավորում

UX- ի լավագույն փորձերը

UI մեթոդաբանություններ

Դիզայնի ուղեցույց և կառավարում

Որակավորման շնորհում

CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)
—————————————————
Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին կիմանաք բջջային դիզայնի բոլոր տեխնիկական տերմինաբանությունները, դիզայնի ընթացիկ նորամուծությունների և բջջային օգտագործման անընդհատ փոփոխվող զարգացումները և կբացահայտեք մի շարք փորձագիտական ​​խորհուրդներ՝ Ձեր նախագիծը զարմանալի հաջողության հասցնելու համար:

Ձեռք կբերեք բոլոր այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են բջջային հավելվածի փորձի և ինտերֆեյսի դիզայնի վերահսկման համար, պլանավորման փուլերից մինչև պատրաստի արտադրանք։
—————————————————
Նախնական պահանջներ
Անգլերենի ընթերցանության իմացություն (նյութերը լինելու են անգլերենով)
—————————————————
Տևողություն
16 ժամ, 8 դաս
—————————————————
Օրեր
Մեկնարկ՝ հուլիսի 15
Օրեր՝ չորեքշաբթի 19:00-21:00,
շաբաթ՝ 11:00-13:00
—————————————————
Ձեր ներդրումը
47.000 ՀՀ դրամ (ներառված հարկեր)
—————————————————
Դասընթացավար
Լիլիթ Մարտիրոսյան

Լիլիթի փորձառնությունը UX/UI ոլորտում սկսվում է 2013 թվականից, երբ նա սկսեց աշխատել որպես front-end ծրագրավորող ամերիկյան ընկերություններից մեկում: Երկար տարիներ արտասահմանում սովորելուց հետո, 2015 -ին Լիլիթը վերադառնում է Հայաստան և աշխատանքի ընդունվում Synergy International Systems-ում, որպես UI մասնագետ: Նա հատուկ աշխատում էր այն հաճախորդների հետ, ովքեր CMS կայքերի լուծումների կարիքն ունեին: Տարիների ընթացքում Լիլիթը դիզայն է դասավանդել բազմաթիվ խմբերի, որոնց շարքում նաև Synergy ընկերության ամենամյա թրեյնինգներոն մասնակցող ուսանողներն էին: 2019-ին նա անցավ աշխատանքի Priotix ընկերություն և մինչ այժմ այնտեղ է աշխատում: Օգնում է բարելավել esport պրոդուկտները, որոնք քանի գնում ավելի հայտնի են դառնում ամբողջ աշխարհում:
—————————————————
Մասնակիցների քանակ
մինչև 15
—————————————————
Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն

Դուք կսովորեք

Հիմնական փուլեր՝

  • Պահանջների գնահատում
  • Նախագծման գործընթացի պլանավորում
  • UX- ի լավագույն փորձերը
  • UI մեթոդաբանություններ
  • Դիզայնի ուղեցույց և կառավարում

Քարտեզ

courseImage

Ծրագրավորում

UI/UX for apps

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք լավ ծրագրավորող

Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
1 ժամը
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
ամիսը
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
ամիսը