Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:
#QuickStart նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:
Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):
Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝
Դասընթացավար`
Laura Ambardaryan
ՏՏ նախագծերի կառավարիչ, PSM I, Scrum մասնագետ VOLO ընկերությունում
Լաուրան ՏՏ նախագծերի կառավարիչ է, հմուտ Scrum մասնագետ (PSM I) և Agile մասնագետ: Ունի հաջող միջազգային փորձ կառավարելու տարբեր ծրագրային և Վեբ նախագծեր արագ տեմպերով աշխատող միջավայրում:
Համոզված լինելով, որ ծրագրային ապահովման նախագծերը մատուցվում են ամենաորակյալ մակարդակով և բյուջեին համապատասխան, Լաուրան կարողանում է արդյունավետ կազմակերպել և օգտագործել բոլոր հասանելի աղբյուրները խմբերին ղեկավարելու և պրոդուկտներ ստեղծելու համար: Նա ամբողջովին ներգրավված է նախագծերի կառավարման մեջ, ուստի տարբեր կազմակերպություններում ապահովում է բարձր մակարդակի և որակի նախագծեր:
Լաուրան ներկայումս աշխատում է Նախագծերի կառավարիչ VOLO ընկերությունում:
Հիմնական արդյունքներ.
Ծրագրի ավարտին մասնակիցները՝
Ծրագրի հիմնական փուլերն են`
Դասընթաց 1. «Նախագծերի կառավարման հիմունքները և ծանոթություն Agile նախագծերի կառավարման հետ» (18 ժամ)
Դասընթաց 2. «Agile նախագծերի կառավարում» (18 ժամ)
Գործնական այցելություն IT ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
Ավարտական թեստավորում
Որակավորման շնորհում
CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Նախնական պահանջներ`
• Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ)
• Ունենալ անգլերենի միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ
Խիստ ցանկալի է, որ դասընթացի մասնակիցներն ունենան իրենց անձնական նոութբուքը
Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։