search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundԾրագրավորման հիմունքներ JavaScript-ով Երեկոյան ժամ
Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով Երեկոյան ժամ
share
favourite

Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով Երեկոյան ժամ

star-favourite0
54,000 ֏

Դասընթացի մասին

Վերջին երկու տարում Հայաստանում նկատվում է վեբ ծրագրավորողի մեծ պահանջարկ։ Ներկայումս գործում են մոտ 300 ՏՏ ընկերություններ, որտեղ աշխատում են առնվազն 2-3 front-end վեբ ծրագրավողներ: Այժմ հայտարարված են վեբ ծրագրավորողի 10-ից ավել թափուր աշխատատեղեր։ Իրականում շատ հեշտ է սովորել վեբ ծրագրավորում և պրակտիկա սկսել որևէ ՏՏ ընկերությունում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով» նոր վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը սովորեցնում է այն հմտությունները և տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնցով Դուք կկարողանաք ստեղծել Ձեր առաջին վեբկայքը և կծանոթանաք JavaScript-ին, փոփոխականներին, ֆունկցիաներին, օբյեկտներին և այլն։ Մենք կսկսենք ամենատարրական հասկացողություններից՝ սովորելով, թե ինչպես մշակել վեբ էջեր HTML և CSS-ով և կծանոթանանք վեբ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկի Javascript-ի հիմունքներին։

Դուք կսովորեք

Առաջին երկու շաբաթների ընթացքում կսովորենք HTML5-ի հիմունքները, ինչպիսիք են՝ valid document-ի կառուցվածքը, թե որ էլեմենտները կարող են ներառվել մյուս էլեմենտների մեջ և որոնք ոչ, կքննարկենք HTML5-ի սեմանտիկ tag-երի նշանակությունը և արդյունավետությունը և կսովորենք HTML5 հիմնական tags-երը։ Այնուհետև, կսովորենք CSS3-ի հիմնական տարրերից մինչև ավելի բարդ հասկացողություններ, ինչպիսիք են floating-ը և CSS կանոնների կոնֆլիկտները։ Հետագա երկու շաբաթների ընթացքում կկենտրոնանանք Javascript լեզվի հիմունքների վրա․ կսովորենք հիմնական տարրերից սկսած մինչև objects, functions, arrays, closures, և scope isolation։ Դասընթացի այս հատվածում մենք, հիմնվելով Javascript-ի՝ ձեռք բերած հմտությունների վրա, կսովորենք դրանք կիրառել վեբկայքում։ Դասընթացն իրականացվելու է հայերեն լեզվով։

Բովանդակություն

Դասընթացի ընթացքում Դուք կսկսեք Ձեր անհատական նախագիծը, որը կմշակեք, կփոփոխեք և վերջնական տեսքի կբերեք՝ հիմնվելով Ձեր անցած դասերի վրա։ Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք ստեղծել Ձեր առաջին կայքը օգտագործել Ձեր CSS framework-ը, ինչպես նաև կունենաք բավարար գիտելիքներ ավելացնելու ցանկացած ֆունկցիոնալություն Ձեր կայքին։

Քարտեզ

courseImage

Ծրագրավորում

Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով Երեկոյան ժամ

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք լավ ծրագրավորող

Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star5favourite0
ամիսը
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար