Tutor հավելվածի այս դասընթացը հիմնված է Oxford University Press-ի «English File» դասագրքերի բառապաշարի վրա: «English File» շարքը, ինչպես հայտնի է, ուղղված է խոսակցական հմտությունների զարգացմանը: Այն ներառում է A1-ից C2 մակարդակները:
Այս դասընթացը կհետաքրքրի Ձեզ,
Անգլերենի բառապաշարը հարստացնելը կարևոր է բիզնես հաղորդակցություններում ճիշտ շփման, տեքստեր գրելու, մասնագիտական գրականություն կարդալու, լեզվակիրների հետ խոսելու համար։
Նոր բառեր սովորել եւ հիշելը օտար լեզու սովորելու, թերեւս, ամենաանկայուն մասն է: Tutor հավելվածը կօգնի նոր բառերն ավելի հեշտ եւ ինտերակտիվ ձեւով կյուրացնել: Այն կարող եք օգտագործել թե՛ ուսուցչի հետ, թե՛ ինքնուրույն սովորելիս:
Դասերը բաժանված են մի քանի բաժինների: Յուրաքանչյուր բաժին ունի հետևյալ կառուցվածքը. սկզբում ծանոթանում եք նոր բառերին՝ իրենց թարգմանությամբ, սահմանմամբ և նկարներով: Ամեն բաժնում ներառված է 7-8 բառ (սա նոր բառերը յուրացնելու ամենաօպտիմալ քանակն է): Այս բառերն այնուհետև ամրապնդում եք բազմաբնույթ եւ խաղարկային վարժություններով: Եթե չեք ցանկանում տեսնել բառերի թարգմանությունները կամ սահմանումները, կամ գտնում եք, որ այս կամ այն վարժությունը չի համապատասխանում լեզվի իմացության ձեր մակարդակին, տեղեկացրեք այդ մասին ձեր ուսուցիչին կամ մեր անձնակազմին:
Օտար լեզուներ
Հավանեք ու կիսվեք
Օտար լեզու իմանալու համար երբեք ուշ չէ։ Մենք կուղարկենք լավագույն դասընթացների առաջարկները, այս թեմայով հոդվածներ, հարցազրույցներ, ամենակարևորը՝ Ձեր նախընտրություններին համապատասխան։ Թողեք էլ. փոստի հասցեն։