Tutor հավելվածի այս դասընթացը հիմնված է Oxford University Press-ի «Business Result» դասագրքերի բառապաշարի վրա: Այն ներառում է A1-ից C2 մակարդակները:
Այս դասընթացը հարմար է Ձեզ համար, եթե աշխատում եք բիզնես ոլորտում ու դասընթացների մասնակցելու ժամանակ չունեք։ Բայց ուզում եք բարելավել բիզնես անգլերենի Ձեր հմտությունները։ Բիզնես ոլորտում անգլերենի իմացությունն արդեն անքննելիորեն պարտադիր է։
Եթե փնտրում եք անվճար բիզնես անգլերենի դասընթաց, սկսեք հավելվածով պարապելուց։
Նոր բառեր սովորել եւ հիշելը օտար լեզու սովորելու, թերեւս, ամենաանկայուն մասն է: Tutor հավելվածը կօգնի նոր բառերն ավելի հեշտ եւ ինտերակտիվ ձեւով կյուրացնել: Այն կարող եք օգտագործել թե՛ ուսուցչի հետ, թե՛ ինքնուրույն սովորելիս:
Այս դասընթացն անցնելուց հետո Դուք կսովորեք բիզնես ոլորտում ամենաշատը կիրառվող բառապաշարը, կկարողանաք հաղորդակցվել ու բանակցել բիզնես հանդիպումների ժամանակ ավելի անկաշկանդ ու վառ բառապաշարով։
Դասերը բաժանված են մի քանի բաժինների: Ամեն բաժնում ներառված է 7-8 բառ (սա նոր բառերը յուրացնելու ամենաօպտիմալ քանակն է):
Յուրաքանչյուր բաժին ունի հետևյալ կառուցվածքը. սկզբում ծանոթանում եք նոր բառերին՝ իրենց թարգմանությամբ, սահմանմամբ և նկարներով: Այս բառերն այնուհետև ամրապնդում եք բազմաբնույթ եւ խաղարկային վարժություններով:
Եթե չեք ցանկանում տեսնել բառերի թարգմանությունը կամ սահմանումը, կամ գտնում եք, որ այս կամ այն վարժությունը չի համապատասխանում լեզվի իմացության ձեր մակարդակին, տեղեկացրեք այդ մասին ձեր ուսուցիչին կամ մեր անձնակազմին: Ինքնուսույց դասընթացի ընթացքում կանդրադառնաք բիզնես ոլորտին վերաբերող հետևյալ թեմաներին՝
Կսովորեք բիզնես ոլորտում ամենաշատը կիրառվող անգլերեն բառերը։
Օտար լեզուներ
Հավանեք ու կիսվեք
Օտար լեզու իմանալու համար երբեք ուշ չէ։ Մենք կուղարկենք լավագույն դասընթացների առաջարկները, այս թեմայով հոդվածներ, հարցազրույցներ, ամենակարևորը՝ Ձեր նախընտրություններին համապատասխան։ Թողեք էլ. փոստի հասցեն։