Հաշվի առնելով մեր իրականությունում սմարթֆոնների լայն կիրառությունը՝ ակնհայտ է դրանց ծրագրային ապահովման կարևորությունը։ Android օպերացիոն համակարգով են աշխատում միլիոնավոր բջջային սարքեր աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Օրեցօր ավելանում է տվյալ ՕՀ-ի օգտատերերի թիվը՝ շնորհիվ իր արագագործության և նորարարական գաղափարների։ Դասընթացը նախատեսված է բոլորի նրանց համար, ովքեր ունեն ալգորիթմիկ մտածողություն, տիրապետում են մաթեմատիկական բազային գիտելիքների, հետաքրքրված են մոբայլ ծրագրավորմամբ, ցանկանում են ձեռք բերել նոր հմտություններ և խորը գիտելիքներ։ Դասընթացը հաջող ավարտելու դեպքում մասնակիցը կստանա մասնագիտական լիցենզավորում։
Դասընթացի ավարտից հետո Դուք կկարողանաք՝ ստեղծել բազմաֆունկցիոնալ հավելվածներ Android ՕՀ-ի համար, օգտագործել օբյեկտ կողմոնորշված ծրագրավորման (OOP) հիմնական կոնցեպտները՝ իրական նախագծում, կիրառել Ձեր գիտելիքները իրական նախագծում, աշխատանքի անցնել առաջատար ՏՏ ընկերություններում՝ որպես Android ծրագրավորող:
Եթե տիրապետում եք նշված փուլերից որևէ մեկին, ապա կարող եք մասնակցել դասընթացներին՝ շրջանցելով տվյալ փուլը ՝ նախապես հանձնելով համապատսխան փուլի ամփոփիչ թեստը։ Դասընթացները անցկացվում են շաբաթական 3 օր հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ։ Յուրաքանչյուր փուլի ավարտին անցկացվում է ամփոփիչ թեստ, և բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է օգտվել մինչև 20% զեղչից՝ հետագա փուլերի համար։ Դասընթացների ընթացքում անընդմեջ իրականացվում են պրակտիկ բնույթի առաջադրանքներ:
Դասընթացների ամբողջական փուլերի ավարտից հետո, շրջանավարտներին տրվում է հավաստագիր։ Գործում են նաև անհատական հիմունքներով դասընթացներ, որի արժեքին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կապվելով մեզ հետ: Արժեքը նշված է 1 փուլի համար, Դասընթացի առաջին դասը կրում է փորձնական բնույթ։
Գործում են նաև կորպորատիվ փաթեթներ կազմակերպությունների համար։
Փոխկապակցված դասընթացներ :
Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։