Այս դասընթացը մշակված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ամենաժամանակից և արագ զարգացող լեզուներից մեկը` Python-ը, և ձեռք բերել փորձ՝ աշխատելով իրական նախագծերի վրա՝ օգտագործելով Python ծրագրավորման լեզուն։ Հանդիպում ենք շաբաթը երեք անգամ Երեքշաբթի և Հինգշաբթի օրերին 18։30-20:30, իսկ Շաբաթ օրը 11:00-15:00-ն։
Դասախոսություններն ու սեմինարները մեր կրթական համակարգի հիմնաքարերն են։ Յուրաքանչյուր դասից հետո ուսանողները ստանում են տնային առաջադրանք և տեսական նյութեր, որոնք առկա են օնլայն ՝իրենց անձնական էջում։ Բացի դասախոսություններից յուրաքանչյուր ուսանող ստանում է մենթոր, ով միշտ պատրաստ է պատասխանել ուսանողների բոլոր ընթացիկ հարցերին։
Դասընթացի ծրագիրը մշակված է այնպես, որ, յուրաքանչյուր դասին ստանալով տնային, դուք աստիճանաբար կմոտենաք ձեր նախագծի իրականացմանը, իսկ թիմային աշխատանքը կօգնի ստեղծել էլ ավելի ծավալուն նախագիծ։ Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք IT ընկերությունների կողմից բարձր գնահատականի արժանացած վկայական։ Ծրագրի ավարտին մենք կօգնենք ձեզ կազմել պորտֆոլիո։ Այս դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք միանալ հեշտությամբ հանձնել մեր այլ դասընթացների ընդունելության քննությունը։ Դասընթացի ծրագրերն են` Introduction to programming, Hardware, software and compilers, Algorithms and program flow design, Data types and structures, Python control structures, Modules and import system, OOP/OOD, Generators, iterators, callables and Python magic, Data serialization and storage, Networking in Python.
Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։