Թումո լաբորատորիաների և Healthcare Innovation Center-ի (HIC) համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը միավորում է առողջապահությունն ու նորագույն տեխնոլոգիաները: Ծրագրի մասնակիցները կհմտանան առողջապահության թվային կառավարման մեջ, կծանոթանան ոլորտի նորարարական մոտեցումներին, կուսումնասիրեն առկա մարտահրավերներն ու հնարավորությունները:
Ուսանողները պատկերացում կկազմեն Հայաստանի առողջապահության ոլորտի, միջազգային ստանդարտների ու առողջապահության թվային համակարգերի, գործիքների և իրական կյանքում դրանց կիրառման մասին՝ էլեկտրոնային բժշկական տվյալների հավաքագրումից մինչև հետազոտության համար դրանց օգտագործումը: Ձեռք բերված գիտելիքների շնորհիվ ուսանողները կստեղծեն հավելված, որը Android համակարգի հետ համատեղելի բժշկական սարքավորումներից կհավաքագրի Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունների պացիենտների տվյալները:
Թումո լաբորատորիաները բաց կլինեն մասնակիցների համար շաբաթական 3 օր, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:
Մասնակիցները պետք է տրամադրեն նախագծին շաբաթական 12-15 ժամ՝ աշխատելով նախագծերի ու անհատական կամ խմբակային հանձնարարությունների վրա:
Պահանջվող գիտելիքներ` Ծանոթ լինել ծրագրավորման և կիրառական մաթեմատիկայի հիմունքներին
Մեկնարկը` 24 փետրվարի, 2020
Տևողություն` 3 ամիս
Դիմելու վերջնաժամկետ` 6 փետրվարի, 2020
Կարող են մասնակցել` 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները նախագծին մասնակցելու համար կստանան կրեդիտներ:
Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։