Զիլ Academy-ն ArmSTQB —ISTQB հայկական հարթակի հետ միասին հայտարարում է որակի ապահովման հիմունքները յուրացրած և տեխնիկական հմտությունները խորացնել ցանկացող մասնագետների համար նախատեսված ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ դասընթացը։
Այն ամբողջությամբ ներառում է ծրագրային ապահովման թեստավորման ավտոմատացման բոլոր տեսական և գործնական կարևոր հատվածները ներառելով Python ծրագրավորում, իսկ մեր փորձառու դասընթացավարի շնորհիվ մասնակիցները կսովորեն վեբ կայքերի և սերվիսների թեստավորման արդի գործիքակազմն ու կիրառվող մի շարք տեխնոլոգիաներ։
Թեստավորման ավտոմատացման դասընթացի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան հաղթահարել տարբեր բարդության խնդիրներ և աշխատել իրական նախագծերի հետ:
Այս փուլի ընթացքում կծանոթանանք Python-ով որակի ապահովման առաջադրանքները կատարելու համար օգտագործվող անհրաժեշտ գործիքներին և լեզվի հիմնական հասկացություններին ու առանձնահատկություններին (strings, variables և data types):
Այս փուլի ընթացքում կուսումնասիրենք ավտոմատացման հիմունքներին, ինչպես նաև կսովորենք API թեստավորման հիմունքներին ու ձևաչափերին։
Python-ի Սելենիում WebDriver-ի միջոցով կսովորենք վեբ հավելվածների թեստավորումն ու դրա ավտոմատացումը։
Ծրագրավորում
Հավանեք ու կիսվեք
Ծանոթացեք ոլորտի ամենաթարմ նորություններին, ստացեք Ձեր նախընտրություններին համապատասխան լավագույն դասընթացները։ Պարզապես գրեք էլեկտրոնային փոստի հասցե։