Չնայած կորոնաճգնաժամին՝ վերսկսում ենք «Ֆիլմադարան» ու «Գյոթե» կենտրոնի համատեղ կինոակումբի հանդիպումները, բայց արդեն՝ առցանց տիրույթում:
Ապրիլի 8-ին, 15-ին ու 22-ին քննարկելու ենք նորագույն կինոյի մեծագույն վարպետ Վիմ Վենդերսի «Ճանապարհային եռերգության» ֆիլմերը՝ «Ալիսը քաղաքներում» (1974, Alice in den Städten/ Алиса в городах), «Կեղծ շարժում» (1975, Falsche Bewegung/ Ложное движение), «Ժամանակի ընթացքում» (1976, Im Lauf der Zeit/ С течением времени (Короли дороги)):
Ֆիլմերն ինքներդ պիտի նայեք, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք: Մենq ձեզ սիրով կարող ենք տրամադրել (իվենթների Discussions բաժնում) ֆիլմերի հայերեն ենթագրերը:
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, անձնական նամակով ձեր էլեկտրոնային հասցեն ուղարկեք «Ֆիլմադարան»-ի էջին կամ info@atieff.org հասցեին, ու մենք ձեզ կտեղեկացնենք հետագա քայլերի մասին ;)
Ուղիղ 2 տարի առաջ հենց այս ֆիլմերով էինք բացել մեր կինոակումբը և հիմա ուզում ենք վերաբացահայտել նրանց 2 տարվա ընթացքում ձևավորված մեր հանդիսատեսի հետ: Սրանք Վիմ Վենդերիս լավագույն ֆիլմերն են համարվում: Եվ երկրորդը՝ «Կեղծ շարժումը», 1975-ին արժանացել է Գերմանական կինոակադեմիայի 6 ոսկե պարգևի: Անվանի գրող Պետեր Հանդկեի սցենարի հիմքում Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Վիլհելմ Մայստերի ուսման տարիները» վեպն է: Ֆիլմում երիտասարդ գրող Վիլհելմը (Ռյուդիգեր Ֆոգլեր), ջանալով ազատվել խեղդող առօրեականությունից, ձեռնարկում է մի ճամփորդություն՝ ճանապարհին հանդիպելով բազմաթիվ տարօրինակ կերպարների: Կինոնկարն սկսվում է Հյուսիսային ծովի մոտ՝ Գլյուքշտադթում, անցնում է ողջ Գերմանիայով և ավարտվում նրա ամենահարավային գագաթին՝ Ցուգշպիցեի վրա:
Language Courses
Like and share!
We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.