search
-
Start Date
End Date
backgroundbackgroundԿինոդիտում. Սերը մահից սառն է (Ֆասբինդեր, 1969)
Կինոդիտում. Սերը մահից սառն է (Ֆասբինդեր, 1969)
share
favourite

Կինոդիտում. Սերը մահից սառն է (Ֆասբինդեր, 1969)

star-favourite0
Free

About course

Սերը մահից սառն է
Liebe ist kälter als der Tod

Ռեժիսոր՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր
Արտադրման տարեթիվ՝ 1969
Տևողությունը՝ 88 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով

Մուտքն ազատ է: Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Ֆիլմից առաջ կցուցադրվի նաև Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Քաղաքային թափառաշրջիկը» (Der Stadtstreicher) 12 րոպեանոց կարճամետրաժը` 1966 թվականի արտադրության:

«Սերը մահից սառն է» ֆիլմը Ֆասբինդերի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Ֆրանսիական նոր ալիքի ազդեցությամբ՝ գերմանական կինոյի ապագա վարպետը քրեական պատմություն է ստեղծել. մանր հանցագործ Ֆրանցը, գողություն նախագծելով կավատ Բրունոյի հետ, սիրահարվում է նրա մարմնավաճառ ընկերուհի Յոաննային: Գլխավոր դերում հենց ինքը՝ Ֆասբինդերն է, իսկ երկու այլ դերերում առաջին անգամ աշխարհին իրենց տաղանդն ի ցույց են դնում գերմանական կինոյի ապագա աստղեր Հաննա Շիգուլան և Ուլի Լոմելը:

Ռայներ Վերներ Ֆասբինդերը, Վերներ Հերցոգն ու Վիմ Վենդերսը մեր օրերում կինոյի դասականներ են համարվում, բացառիկ տաղանդներ, ովքեր իրենց գործունեությամբ 1970-ականներին կերպափոխեցին գերմանական ու համաշխարհային կինոյի երեսը: Բայց որտեղի՞ց են սկսել ապագա վարպետները, ո՞նց են արել իրենց առաջին քայլերը: «Գյոթե» կենտրոնի կինոակումբի մարտյան ծրագրի շրջանակներում հենց սա ենք պարզելու՝ դիտելով ու քննարկելով դասականների առաջին կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերը:

Առաջիկա ցուցադրություններ՝

18.03.2020 – Կենսանշաններ / Lebenszeichen (Վերներ Հերցոգ, 1968)
25.03.2020 – Դարպասապահի վախը 11-մետրանոցից / Die Angst des Tormanns beim Elfmeter (Վիմ Վենդերս, 1972)

«Գյոթե կենտրոնի» կինոակումբն իրականացվում է Երևանում «Գյոթե կենտրոնի» և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի համատեղ ուժերով: Գրեթե ամեն շաբաթ հավաքվում, դիտում և քննարկում ենք զանազան շրջանների գերմանական ֆիլմեր՝ համր շրջանից մինչև մեր օրեր: Բոլոր կարծիքներն էլ ողջունվում են: Այնպես որ՝ համեցե՛ք:

Map

courseImage

Language Courses

Կինոդիտում. Սերը մահից սառն է (Ֆասբինդեր, 1969)

Like and share!

share
favourite

Leave a review

Rate

Comments and rates

There are no reviews

A new language? It’s always a good idea!

We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.

Related Courses

See More
share
favourite
No Schedule

star5favourite3