ֆիլմը պետք է դիտել նախապես
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:
Մայիսին Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի համատեղ կինոակումբի հերոսը համաշխարհային կինոյի կենդանի դասական Վերներ Հերցոգն է: Մայիսի 20-ին՝ 20:30-ին, քննարկում ենք ռեժիսորի մեծագույն գլուխգործոցներից մեկը՝ 1977 թվականի «Ստրոշեկը»: Գլխավոր դերում Հերցոգի սիրելի դերասանն է՝ բեռլինյան փողոցային երաժիշտ Բրունո Ս.-ն՝ տարօրինակ, բայց հրաշալի մի մարդ, ով «Ստրոշեկ»-ում, ըստ էության, ինքն իրեն է խաղում: Համանուն կերպարը թափառում է Բեռլինի բակերով, երգում-նվագում անցորդների համար, բայց միամտությամբ քրեական պատմության մեջ է ընկնում և փրկվելով ստիպված է Ամերիկա փախչել մարմնավաճառուհի ընկերուհու հետ:
Language Courses
Like and share!
We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.