Ավտոմատացման և օպտիմիզացման աճի հետ մեկտեղ կազմակերպությունները դարձել են ավելի մեծ և բարդ։ Աշխարհը դարձել է Թվային, և մեծ սպասելիքներին համապատասխանելու համար կազմակերպություններին անհրաժեշտ է օգնություն՝ կիրառելու ինտերնետային դարաշրջանի մշակույթը, գործընթացները, բիզնես մոդելներն ու տեխնոլոգիաները։ Թվայնացմանը աջակցելու համար ի հայտ են եկել նոր գործընթացներ և գործառույթներ, որոնցից մեկը Պրոդուկտի Կառավարումն է։
Որքան շատ կազմակերպություններ են իրենց բիզնեսի ռազմավարության հիմքում դնում Software & Hardware development-ը, այնքան ավելի կարևորվում է Պրոդուկտի Կառավարման արդյունավետ բաժին ունենալու և ուժեղ առաջնորդության դերը։
Այս ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել Պրոդուկտի Մենեջերներ, որոնք կկարողանան պլանավորել, ստեղծել և կառավարել պրոդուկտներ, ինչպես նաև կազմակերպել թողարկումը, հաշվարկել գնագոյացումը և մշակել մարքենթինգային ռազմավարություն։
Դասընթացավար՝
Գրիգորի Աղայանց
Senior Product Owner, Synergy International Systems
Գրիգորին ունի 20 տարվա փորձառություն Պրոդուկտի Կառավարման, թիմի առաջնորդման և ծրագրավորման ոլորտում: Նա մասնագիտացած է մոնիտորինգի և գնահատման, տվյալների վերլուծության, ռեգրեսիայի և կանխատեսումների վերլուծության մեջ: Գրիգորին ներկայումս աշխատում է «Սիներջի» առաջատար ՏՏ ընկերությունում՝ որպես Ավագ Պրոդուկտի Սեփականատեր (Senior Product Owner): Նա «Սիներջի» ընկերությունում իր կարիերայի ընթացքում վերապատրաստել է մի շարք մասնագետների
1.Դասընթացի իրականացում
Այս դասընթացը բաղկացած է 2 փուլերից․ Պրոդուկտի Սեփականություն (Ownership) և Պրոդուկտի Կառավարում
Փուլ 1. Պրոդուկտի Սեփականություն (Ownership) փուլը վերաբերվում է մշակմանը, իրականացմանը, պլանավորմանը և մշակման գործընթացի առաջնահերթությունների որոշմանը
Փուլ 2. Պրոդուկտի Կառավարում փուլը վերաբերվում է երկարաժամկետ պլանավորմանը, շահառուների հետ աշխատանքին, շուկայում տեղաբաշխմանը, վերլուծությանը, տեղաբաշխումից հետո ռազմավարության և իրականացման պլանի մշակմանը
Դասընթացի ընթացքում 1 օֆֆլայն հանդիպում տեղի կունենա «Սիներջի» առաջատար ՏՏ ընկերությունում, որտեղ Դուք կհաղորդակցվեք ընկերության առաջատար մասնագետների հետ։
Դասընթացի ընթացքում Դուք քայլ առ քայլ կկառուցեք Ձեր սեփական պրոդուկտը և կներկայացնեք թիմի անդամներին՝ ծրագրի ավարտին։
Ավելին, ոլորտի առաջատար մասնագետներից բաղկացած ժյուրին կգնահատի Ձեր պրոդուկտները։ Հաղթողները կստանան նվերներ, բացի այդ, սա լավ հնարավորություն կհանդիսանա ոլորտի փորձագետների հետ օգտակար կապեր ստեղծելու համար։
3․ Որակավորման շնորհում
CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)
Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!