Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:
Այս ծրագիրը կփոխանցի ՏՏ ոլորտում կիրառվող Agile նախագծերի կառավարման խորացված գիտելիքներ, գործընթացների կառավարման, արդյունավետ թիմերի ձևավորման և բարձրորակ ու ժամանակին պրոդուկտների ներկայացման տեխնիկաներ և գործիքներ։
Ծրագիրը հիմք է հանդիսանում Agile ոլորտի սերտիֆիկացումներ ձեռք բերելու համար։
Մասնակիցները ձեռք կբերեն Agile մտածելակերպ, կսովորեն ինչպես ստեղծել արդյունավետ թիմ, ինչպես կարգավորել ՏՏ գործընթացները և լուծել խնդիրները: Նրանք կկարողանան իրենց նախագծերում կիրառել պահանջված Agile մեթոդները և օգտագործել տեխնիկաներ` նախագծերի առավել պրոֆեսիոնալ կառավարելու համար:
Ծրագրի հիմնական փուլերն են`
1.Ծրագրի իրականացում
2.Մասնակիցների կողմից իրականացված նախագծերի ներկայացում
3․ Որակավորման շնորհում
4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցների համար):
Научись программированию
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.