search
-
Дата начала
Конец
backgroundbackgroundTourism Restart Conference 2021 - SHIRAK
Tourism Restart Conference 2021 - SHIRAK
share
favourite

Tourism Restart Conference 2021 - SHIRAK

Вебинар/семинар
Вебинар/семинар
Для всех желающих
Для всех желающих
HORECA Management (Бизнес маркетинг)
HORECA Management (Бизнес маркетинг)
Бизнес
star-favourite0
Бесплатно

О курсе

One Way Training-ը և One Way Tour-ը սկսում են TOURISM RESTART 2021 անվճար կոնֆերանսների շարքը ՀՀ մարզերում։

Այս անգամ կոնֆերանսը կանցկացվի Շիրակի մարզում։ Գյումրու «Տիրամայր Արհեստի Դպրոց»-ը կհյուրընկալի տուրիզմի ոլորտի փորձագետներին, ովքեր իրենց գիտելիքներով ու փորձով կկիսվեն կոնֆերանսի մասնակիցների հետ, կծանոթացնեն նրանց ոլորտի հնարավորություններին ու խոչընդոտներին։

TOURISM RESTART CONFERENCE 2021-ի նպատակն է օգնել մարզերի բիզնեսներին, որպեսզի նրանք կարողանան ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել իրենց աշխատանքը նոր տեմպով ու թարմ ուժերով։ Այս կոնֆերանսը հիանալի հնարավորություն կլինի տուրիստական ոլորտում կապեր ձևավորելու ու համագործակցելու համար։

Կոնֆերանսը ԲՈԼՈՐԻ համար է՝ սկսած տուրիստական ոլորտի հետ առնչվող բիզնեսների սեփականատերերից մինչև ոլորտի սկսնակներ կամ պարզապես տուրիստական ոլորտով հետաքրքրված մարդիկ։

Вы научитесь

Ի՞նչ կտա Ձեզ կոնֆերանսը՝

  • Տարատեսակ գիտելիքներ տուրիստական ոլորտի բիզնեսների մասին,
  • Ձեր բիզնեսը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու հմտություն,
  • Կապեր ու համագործակցություններ՝ ոլորտում արդեն իսկ մեծ աճ գրանցած կազմակերպությունների ու անհատների հետ։

Содержание

Կոնֆերանսի ընթացքում փորձագետները կխոսեն հետևյալ թեմաների մասին՝

  • Ինչպե՞ս համագործակցել տուրիստական ընկերությունների հետ:

Այս մասին կխոսի ONE WAY TOUR և ONE WAY TRAINING ընկերությունների հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը։

  • Ինչպե՞ս հաճախորդներ ներգրավել թվային մարքեթինգի միջոցով։

Այս մասին կպատմի ONE WAY TOUR ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արփինե Փանոսյանը։

  • Ինչպե՞ս են նորարարությունները կիրառվում զբոսաշրջության մեջ։

Այս հարցին կպատասխանի Հովեկ զբոսաշրջային գրասենյակի հիմնադիր, զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը։

  • Ինչպե՞ս առաջխաղացնել տուրիստական բիզնեսը օնլայն ամրագրման համակարգերի միջոցով (Booking.com, Tripadvisor.com, AirBnB.com):

Անահիտ Ոսկանյանը՝ ProHotel Solutions ընկերության հիմնադիր տնօրեն, հյուրանոցային ոլորտի վաճառքի և մարքեթինգի մասնագետ, կներկայացնի տուրիստական բիզնեսի առաջխաղացման գաղտնիքները՝ վերը նշված հարթակներում։

  • Ինչպե՞ս զարգացնել զբոսաշրջությունը Շիրակի մարզում:

Այս հարցին, սեփական փորձի օրինակով, կպատասխանի Նաիրա Գրիգորյանը՝ Station Tour և Station guesthouse ընկերությունների հիմնադիր տնօրեն, ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության ղեկավար։

  • Ի՞նչ նախադրյալներ ունի գյուղատնտեսական տուրիզմը Շիրակի մարզում։

Sargsyan's guesthouse և Sargsyan's honey ընկերությունների հիմնադիր տնօրեն Մարտին Սարգսյանը կխոսի այս մասին։

  • Ինչպե՞ս զարգացնել էթնոտուրիզմը Հայաստանում։

Շողեր Հակոբյանը՝ Hayasa Tour և Mamajo ընկերությունների հիմնադիր տնօրենը, կխոսի էթնոտուրիզմի զարգացման մասին։

  • Ինչպե՞ս հավաքագրել որակյալ կադրեր ռեստորանային բիզնեսի համար։

Ի վերջո, էլ ինչ հաջողակ բիզնես՝ առանց որակյալ աշխատակազմի հավաքագրման, որի մասին կխոսի «Տիրամայր Արհեստի Դպրոց» հիմնադրամի տնօրեն Բաբկեն Մկրտչյանը։

Карта

courseImage

Бизнес

Tourism Restart Conference 2021 - SHIRAK

Like and share!

share
favourite

Оставить отзыв

Рейтинг

Комментарии и оценки

Нет отзывов

Become a business professional

Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!

Похожие курсы

Развернуть
share
favourite
Отсутствует расписание

star-favourite0
за курс
share
favourite
Отсутствует расписание

star-favourite0
за месяц
share
favourite
Отсутствует расписание

star-favourite0
за курс