One Way Training-ը և One Way Tour-ը սկսում են TOURISM RESTART 2021 անվճար կոնֆերանսների շարքը ՀՀ մարզերում։
Այս անգամ կոնֆերանսը կանցկացվի Շիրակի մարզում։ Գյումրու «Տիրամայր Արհեստի Դպրոց»-ը կհյուրընկալի տուրիզմի ոլորտի փորձագետներին, ովքեր իրենց գիտելիքներով ու փորձով կկիսվեն կոնֆերանսի մասնակիցների հետ, կծանոթացնեն նրանց ոլորտի հնարավորություններին ու խոչընդոտներին։
TOURISM RESTART CONFERENCE 2021-ի նպատակն է օգնել մարզերի բիզնեսներին, որպեսզի նրանք կարողանան ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել իրենց աշխատանքը նոր տեմպով ու թարմ ուժերով։ Այս կոնֆերանսը հիանալի հնարավորություն կլինի տուրիստական ոլորտում կապեր ձևավորելու ու համագործակցելու համար։
Կոնֆերանսը ԲՈԼՈՐԻ համար է՝ սկսած տուրիստական ոլորտի հետ առնչվող բիզնեսների սեփականատերերից մինչև ոլորտի սկսնակներ կամ պարզապես տուրիստական ոլորտով հետաքրքրված մարդիկ։
Ի՞նչ կտա Ձեզ կոնֆերանսը՝
Կոնֆերանսի ընթացքում փորձագետները կխոսեն հետևյալ թեմաների մասին՝
Այս մասին կխոսի ONE WAY TOUR և ONE WAY TRAINING ընկերությունների հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը։
Այս մասին կպատմի ONE WAY TOUR ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արփինե Փանոսյանը։
Այս հարցին կպատասխանի Հովեկ զբոսաշրջային գրասենյակի հիմնադիր, զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը։
Անահիտ Ոսկանյանը՝ ProHotel Solutions ընկերության հիմնադիր տնօրեն, հյուրանոցային ոլորտի վաճառքի և մարքեթինգի մասնագետ, կներկայացնի տուրիստական բիզնեսի առաջխաղացման գաղտնիքները՝ վերը նշված հարթակներում։
Այս հարցին, սեփական փորձի օրինակով, կպատասխանի Նաիրա Գրիգորյանը՝ Station Tour և Station guesthouse ընկերությունների հիմնադիր տնօրեն, ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության ղեկավար։
Sargsyan's guesthouse և Sargsyan's honey ընկերությունների հիմնադիր տնօրեն Մարտին Սարգսյանը կխոսի այս մասին։
Շողեր Հակոբյանը՝ Hayasa Tour և Mamajo ընկերությունների հիմնադիր տնօրենը, կխոսի էթնոտուրիզմի զարգացման մասին։
Ի վերջո, էլ ինչ հաջողակ բիզնես՝ առանց որակյալ աշխատակազմի հավաքագրման, որի մասին կխոսի «Տիրամայր Արհեստի Դպրոց» հիմնադրամի տնօրեն Բաբկեն Մկրտչյանը։
Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!