Բանախոսության ընթացքում խոսելու ենք «ժանյակ» կոչվող ձեռագործ արտադրանքի նույնականցման խնդրի մասին։ Կծանոթանանք ժանյակների դասակարգմանը ըստ տեխնիկաների և տեխնոլոգիական տիպերի։ Կդիտարկենք տարբեր դարաշրջաններում՝ նորաձևության ու արվեստի իշխող ոճի հետ կապված ժանյակների կառուցվածքային և նախշազարդային զարգացումները։ Ցույց կտրվեն հիմնական ժանեկագործական դպրոցների առանձնահատկությունները։ Կտեղեկանանք ժանյակի արվեստի հմուտ գիտակ արվեստագետների՝ ժանյակի տարիքի վերաբերյալ ունեցած տեսակետներին։ Կներկայացվի որոշակի ժամանակաշրջաններում ժանյակի՝ որպես երկրների զարգացման կամ սնանկացման՝ առաջնային տնտեսական գործոնի փաստը և դրա տարածումը եվրոպական երկրներում։
Հայկական ժանյակը կդիտենք որպես ազգային դրսևորում։
Բանախոսությունը կվարի ժանյակագործության վարպետ Սոֆյա Գալֆայանը։
Искусство
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!