«Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդես և ֆիլմի ցուցադրում
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Նախագիծը փորձ է առաջարկելու այլընտրանքային տեսանկյունով քննել հակամարտությունն՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը: ԻրականացնողներըԷդիկ Պողոսյանը և Արեգ Բալայանը հակամարտության հետ կապված նյութական վկայությունները վերափոխել են արվեստի գործերի: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ
«Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ինթերնեյշնլ ալերթ»-ի (International Alert), Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան), իսկ Ադրբեջանում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Ադրբեջան) կողմից՝ Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ Վրաստան) միջոցով:
Ցուցահանդեսի բացում՝ փետրվարի 8, 18։00, Հայաստանի նկարիչների մյություն, 2-րդ հարկ
Ցուցահանդեսը փակվում է փետրվարի 28-ին, 17։00
Ցուցադրության ընթացքում ցուցասրահը բաց է լինելու մինչև ժամը 20։00
Մուտքն ազատ է։
Искусство
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!