Չնայած կորոնաճգնաժամին՝ վերսկսում ենք «Ֆիլմադարան» ու «Գյոթե» կենտրոնի համատեղ կինոակումբի հանդիպումները, բայց արդեն՝ առցանց տիրույթում:
Ապրիլի 8-ին, 15-ին ու 22-ին քննարկելու ենք նորագույն կինոյի մեծագույն վարպետ Վիմ Վենդերսի «Ճանապարհային եռերգության» ֆիլմերը՝ «Ալիսը քաղաքներում» (1974), «Կեղծ շարժում» (1975), «Ժամանակի ընթացքում» (1976):
Ֆիլմերն ինքներդ պիտի նայեք, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք: Մենq ձեզ սիրով կարող ենք տրամադրել (իվենթների Discussions բաժնում) ֆիլմերի հայերեն ենթագրերը:
Ուղիղ 2 տարի առաջ հենց այս ֆիլմերով էինք բացել մեր կինոակումբը և հիմա ուզում ենք վերաբացահայտել նրանց 2 տարվա ընթացքում ձևավորված մեր հանդիսատեսի հետ: Սրանք Վիմ Վենդերիս լավագույն ֆիլմերն են համարվում: Եվ առաջինը՝ «Ալիսը քաղաքներում» ֆիլմը, պատմում է գերմանացի լրագրող Ֆիլիպ Վինթերի (Ռյուդիգեր Ֆոգլեր) մասին, ով իր վերջին կոպեկներով թափառում է Ամերիկայով մեկ՝ իբր թե ուսումնասիրելով ապագա հոդվածի նյութը, բայց իրականում ամայի անապատային ճանապարհներն անցնելով ու մռայլ մոթելներում գիշերելիս ասես որոնում է ու փորձում հաղթահարել ինքն իրեն: Վերջապես որոշելով վերադառնալ Գերմանիա՝ Վինթերի խնամակալության տակ է հայտնվում 9-ամյա կամակոր, բայց խելացի Ալիսը (Ելլա Ռոթլենդեր): Միասին նրանք ճանապարհ են ընկնում արևմտյան Գերմանիայով՝ ջանալով գտնել աղջկա տատիկին, ձևավորել շատ մարդկային, շատ տարօրինակ ու շատ յուրատիպ հարաբերություններ:
Курсы языка
Like and share!
We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.