Վեբինարը կվարի HACCP Consult ընկերության հիմնադիր Տիգրան Հակոբյանը: Վեբինարի ընթացքում քննարկվելու են ԵՄ և ԵԱՏՄ սննդամթերքին վերաբերվող օրենսդրական և նորմատիվ ակտերի պահանջները, այդ թվում կատարվելու է երկու միությունների կողմից տարբեր տեսակի սննդամթերքին ներկայացվող պահանջների(անվտանգություն, մակնշում) համեմատական վերլուծություն։‼️
Գրանցվե՛ք և դիտե՛ք վեբինարն անվճար։
ՀԱՍՍՊ ԿՈՆՍԱԼՏ ՍՊ ընկերությունը առաջարկում է խորհրդատվական ծառայություններ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։ Ընկերությունը կատարում է տեխնիկական փաստաթղթերի կազմում(տեխնոլոգիական հրահանգ, պիտակային գրառում), կառավարման համակարգերի մշակում և ներդրում, ԱՄՆ և ԵՄ արտահանման հետ կապված խորհրդատվություն և փաստաթղթերի կազմում։
Ընկերության ծառայություններից օգտվում են մի շարք հայկական կազմակերպություններ, ինչպես նաև ընկերություններ Բելառուսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից։
Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցե՛ք:
Бизнес
Like and share!
Are you interested in business topics? Receive the best marketing, management, and other field-related courses based on your preferences and needs. Just let us know we can help! Leave an email!