TEF-ը ֆրանսերենի իմացությունը ստուգող թեստ է մշակված Փարիզի առևտրաարդյունաբերական պալատի կողմից : TEF քննության նպատակն է ստուգել ֆրանսերենը որպես օտար լեզու տիրապետողների իմացության մակարդակը: Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր մտադիր են բարձրագույն ուսումը շարունակել ֆրանկոֆոն համալսարաններում կամ մեկնել Կանադա: TEF քննության վկայականը ուժի մեջ է 2 տարի:
TEF քննությունը բաղկացած է երեք մասերից`
պարտադիր մաս
գրավոր խոսք (ֆակուլտատիվ)
բանավոր խոսք (ֆակուլտատիվ)
Պարտադիր մասը բաղկացած է 3 մասերից` լսել-հասկանալ (60հարց - 40 րոպե - 360 միավոր), կարդալ-հասկանալ (50 հարց - 60 րոպե - 300 միավոր) և քերականություն (40 հարց - 30 րոպե - 240 միավոր): Պարտադիր մասի ընդհանուր տևողությունը 130 րոպե է:
Գրավոր խոսքը բաղկացած է 2 առանձին գրավոր աշխատանքներից և քննության ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե (450 միավոր):
Բանավոր խոսքը մինչև 15 րոպե տևողությամբ 2 առաջադրանքներից բաղկացած հարցազրույց է, որով ստուգվում է թենածուի տեղեկություններ քաղելու և փաստարկելու ունակությունները :
Курсы языка
Like and share!
We will send you the best language courses based on your interests, needs, and proficiency level. Just let us know you want: Leave an email.