42 Երևանը ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր և պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի: Դիմելիս հարկավոր է հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը, մասնակցել գրանցման հանդիպմանը և ընդգրկվել մեր Ավազանում:
42-ի կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները թիմային աշխատանքով:
Ուսումնական պլանը առաջարկում է 100-ից ավելի նախագիծ, որոնք անընդհատ թարմացվում ենհամապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Ուսանողներին սպասում է կրթական 3 փուլ հիմունքներ, մասնագիտացում և պրակտիկա:
Արհեստական բանականություն
Կիբեր անվտանգություն
Հավելվածների ստեղծում
Խաղերի ստեղծում
Ցանցեր և Քլաուդ
Կրիպտոգրաֆիա
Համակարգչային գրաֆիկա
Կայքերի ստեղծում
Տվյալագիտություն
Սիստեմ ադմինիստրացիա
Անկախություն և ժամանակի կառավարում
Թիմային աշխատանք և համագործակցություն
Ճկունություն
Ստեղծարար մոտեցում
Научись программированию
Like and share!
IT news, courses, and events. Get personalized offers right in your mailbox from Course Finder team. Just let us know you are interested.