Սիրով հրավիրում ենք ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՓՈՔՐ ԿԻՆՈՍՐԱՀ՝ դիտելու երիտասարդ կինոռեժիսոր ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «EVENT» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը:
Մոտ 50 տարեկան էքսցենտրիկ, տաղանդավոր լուսանկարիչ Ռոբերտի անհատական ցուցահանդեսի ժամանակ, ստամոքսի խանգարումից և ալկոհոլից թունավորվում է Ռոբերտի ասիստենտը և մուսան՝ մոտ 25 տարեկան հմայիչ Շուշանը։ Նա կորցնում է գիտակցությունը անմիջապես ցուցասրահում։ Ցուցահանդեսի հյուրերը, այցելուները՝ Երևանի տարբեր սոցիալական խավերի մարդիկ, ովքեր սկզբում ձանձրանում էին և համարում էին ցուցահանդեսը անհետաքրքիր, Շուշանի ուշաթափությունը ընկալում են որպես ցուցահանդեսի էքսպոզիցիայի մաս և աշխուժացած լուսանկարում են, լուսանկարվում են Ռոբերտի հետ, շնորհավուրում են նրան շքեղ շոուի կապակցությամբ։
Ռոբերտը տեսնելով, որ դժբախտ պատահարը բերում է իրեն հայտնություն, ձևացնում է որ իսկապես ամենը բեմադրված է։
Ռեժիսոր Լիլիթ Պետրոսյան
Բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյան
Հնչունային ռեժիսոր Նարեկ Խաչատրայն
Լուսանկարիչ Էդ Թադևոսյան
Հագուստի նկարիչ Նարինե Սահակյան
Գրիմի Նկարիչ Դիանա Աղաջանյան
Վարսահարդար Նանո Ջուլհակյան
Մոնտաժի ռեժիսոր Անահիտ Բաղինյան
Գլխավոր Դերերում՝
Ռոբերտ՝ Արմեն Ռոնով
Շուշան՝ Վալենտինա Դավիթավյան
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։