#LOFT-ի #Դիտանկյուն կինոակումբում տարին մեկնարկում է Ֆերնանդո Մեյրելեսի «Երկու պապերը» իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմով։
Եկեղեցուց հիասթափված կարդինալ Բերգոլիոն Բենեդիկտոս Պապից խնդրում է թոշակի անցնել: Փոխարենը, տարբեր սկանդալների կենտրոնում գտնվող Բենեդիկտոս Պապն իր ապագա իրավահաջորդին ուղարկում է Հռոմ՝ բացահայտելու մի առեղծված, որը կցնցի կաթոլիկ եկեղեցու հիմքը։ Վատիկանի պատերից դուրս սկսվում է ավանդույթների և առաջընթացի, հնի և նորի պայքար։ Իսկ թե ինչպես կարդինալն ու Հռոմի Պապը կփորձեն եկեղեցու մեկ միլիարդ հետևորդների համար ստեղծել նոր ապագա
Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի #Դիտանկյուն կինոակումբի համակարգող, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։