Արդեն մեկ տարի է` #LOFT-ում գործում է «Ինքնորոշում» նախագիծը, որի շրջանակներում ամեն ամիս անդրադառնում ենք տարբեր մասնագիտությունների՝ հյուրընկալելով իրենց ոլորտում կայացած լավագույն մասնագետներին։
Այս անգամ քննարկելու ենք պրոդյուսերի մասնագիտությունը։ Պրոդյուսերն այն մասնագետն է, ով կարող է դեռ երեկ բոլորին անծանոթ մարդուն դարձնել հայտնի, երգը՝ հիթ, բեմադրությունը՝ առավել սպասված ներկայացում․․․
Պրոդյուսերի պարտականություններից է իր մասնագիտացմանը համաձայն կազմակերպել նախագծի իրականացումն ու առաջխաղացումը։ Նա ղեկավարում է աշխատանքային ողջ գործընթացը՝ ֆինանսական, կադրային, կազմակերպչական, տեխնիկական աշխատանքները։ Պետք է ենթադրել, որ այս ոլորտում կայանալու համար անհրաժեշտ են լիդերային հատկանիշներ և կոմերցիոն հմտություններ։
Այս և մասնագիտության վերաբերյալ այլ մանրամասների կծանոթանանք հունվարի 24-ին՝ ժամը 19։30-ին, ոլորտի լավագույն ներկայացուցիչներից երեքի օգնությամբ։
ՄԵՐ ՀՅՈՒՐԵՐՆ ԵՆ.
🔹 Ռուդիկ Տեր-Գալստյան | «Factory Production»
🔹 Տիգրան Վիրաբյան | քաղաքապետի տեղակալ
🔹 Արման Միտոյան | երաժշտական, ֆիլմերի պրոդյուսեր
Հանդիպումը կվարի #LOFT-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
«Ինքնորոշում» նախագիծը նվիրված է մարդկության պատմության մեջ առկա յուրակերպ ու բացառիկ մասնագիտություններին և դրանց հոգեբանական նրբություններին, որոնց մասին տեղեկանում ենք ինքնատիպ հանդիպումների շրջանակներում՝ հատուկ հյուրերի մասնակցությամբ։ Մասնագիտության ընտրությունը կատարվում է առցանց հարցման ձևաչափով LOFT-ի հոգեբանական ակումբի ֆեյսբուքյան խմբում (https://bit.ly/2Spf2Tf)։
Դուք կծանոթանաք պրոդյուսերի հետաքրքիր ևպատասխանատու մասնագիտության հետ։
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։