Արամ Ավետիսն ինքն իր մասին
ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍ (25 մայիս 1990, Երեւան – 25 մայիս 1990, Երեւան):
Եթե ծնվել ես այդ քաղաքում, միանգամից համարիր այդ օրը նաև մահվանդ տարեթիվն է:
Մայիսի 25-ից մինչեւ մայիսի 25-ը ընկած տարածությունը հավերժություն թվաց Արամ Ավետիսի համար: Այդ օրը նա հավերժ էր, եւ դրա համար իր ամեն գրած գիրքը կարելի է գնահատել միայն հավերժության տեսանկյունից:
Մայիսի 25-ը մայիսի 24-ի եւ մայիսի 26-ի հատման կետն է, այսինքնԻոսիֆ Բրոդսկի եւ Դոկտոր Գեւորգյան: Արամ Ավետիսի գրականությունը ծնվել է պոեզիայի եւ ինքնասպանության միաձուլումից: Այդ տարիների ամսագրերում հաճախ կարող եք հանդիպել, որ Արամ Ավետիսին նույնիսկ անվանում էին «լեզվի բժիշկ» կամ «պարոն էֆթանաքիա»: Ի դեպ, հենց այդ ժամանակ էր, որ նա գրեց իր ամենահայտնի աշխատություններից մեկը՝ «Ինքնասպանություն գրիչով»: Ցավոք, Երեւանում է նա հրատարակում է իր առաջին՝ «Կույր կետադրություն» եւ ինչպես տեսնում եք երկրորդ
«Ճարտարապետական
մուտացիա» գրքերը:
Առաջին գիրքը կարդալուց հետո Մայակովսկին ասում է. «Այդ տղայի մեջ իմ ապագան է: Նրա միջոցով ես կտարածվեմ ապագայի մեջ»:
Նա ուղղակի չգիտեր, որ այդ քաղաքում գրողը չունի ապագա:
«Կույր կետադրությունը» կարդացին եւ հատկապես չկարդացին աուտուբորբոքային հիվանդություն ունեցող մարդիկ: Դա հիվանդություն է, որը առաջանում է միջերկրածովյան տենդի գենի մուտացիաների հետեւանքով, որ կոդավորում են 781 ամինաթթուներից
կազմված պիրին կոչվող սպիտակուցը: Այս հիվանդությունը ունի մի
քանի անվանում, բայց մարդիկ ընտրեցին ամենանողկալի անունըորպեսզի մարդ լսելով այն վախ զգա եւ տհաճություն՝ «երեւանյան հիվանդություն»: «Կույր կետադրությունը» այն միակ աչքն էր, որ գողացավ Արամը երեք պառավներից եւ նվիրեց իր ժամանակակիցներին: Բայց իրենք
ժամանակակիցները, հենց այդ նույն հոգնած պառավներն
էին, որ իրենց քթից այն կողմ ոչինչ չտեսան: Նրանք այնքան ծեր
էին, որ չէին հիշում, որ աչքերը ոչ թե քթից հետո են գալիս, այլ` քթից
առաջ:
Լքելով պառավ Ուրիզենի դրախտը՝ Արամ Ավետիսը գնաց Պրահա,
որպեսզի տեսնի Կաֆկայի գերեզմանը: Վերադառնալով նա դուրս
եկավ օդանավակայանից եւ արտաբերեց իր ամենահայտնի մտքերից մեկը, որը տեղ գտավ քաղաքի թանգարանում. «Երեւանը մի
մեծ Կաֆկայի գերեզման է»:
Բայց այս գերեզմանում մի բան հաստատ եւ ակնհայտ է. Արամ
Ավետիսի գրականությունը աղոթք է այլախոհի համար:
Ցուցահանդեսի մասին
Կարևորելով այսօր գործող երիտասարդ արվեստագետների շփումները, «Հանդիպում արվեստագետի հետ» ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալեցինք ժամանակի ամենաընթերցվող արձակագիրներից մեկին՝ Արամ Ավետիսին։ Քննարկումը կառուցվեց հեղինակի թվով երկրորդ՝ «Ճարտարապետական մուտացիա» գրքի շուրջ, ինչն էլ առիթ հանդիսացավ դիսկուրսը տեղափոխել ստեղծագործական հարթություն։ Համանուն գրքի մոտիվներով ուսանողների կողմից ստեղծվեցին աշխատանքներ՝ ինքնատիպ ցուցադրություն /գրաֆիկա, գեղանկար, քանդակ, պաստառ, վիդեոարտ/։
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։