search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundԲոտ կոմունիկացիան բիզնեսի համար. օնլայն դասընթաց
Բոտ կոմունիկացիան բիզնեսի համար. օնլայն դասընթաց
share
favourite

Բոտ կոմունիկացիան բիզնեսի համար. օնլայն դասընթաց

Մասնագիտական
Մասնագիտական
Խմբային
Խմբային
Marketing
Marketing
Բիզնես
star-favourite0
35,700 ֏

Դասընթացի մասին

Թվային աշխարհում փոփոխությունները տեղի են ունենում միլիվայրկյանների ընթացքում։ Դարձի՛ր թրենդի մի մասը։

Արդեն ամենևին էլ գաղտնիք չէ, որ դասական մարքեթինգը «մեռնում»...է, իր հետ բերելով նոր ու ֆանտաստիկ նոր ուղղություններ, որոնցից ամենադինամիկ աճողն էլ հենց messenger marketing-ն է։ Դու, հենց դու, չասես, որ այժմ ավելի շատ չես օգտվում տարատեսակ նամակագրական հավելվածներից, քան օրինակ սոց․ կայքերից կամ տարատեսակ կայքերից։ Չէ, քեզ հենց messenger-ներն են հարմար, այստեղ ամեն բան «ձեռքիդ տակ» է։ Դու գրում ես՝ քեզ պատասխանում են։ Թրենդը բաց թողնել չի կարելի, ու դու ֆանտաստիկ հնարավորություն ունես այս ամենից հետ չմնալու։ Քո թվային տիրույթում միայն դու ես ու հաճախորդդ, հիմա՛ գործիր։

Մի քիչ թվերով՝

սմարթֆոն օգտագործողների 87%-ն օգտվում է մոբայլ մեսենջերներից
աշխարհում մոտավոր ~2,5 միլիարդ մարդ ամեն օր օգտագործում է հավելվածներից մեկը

Շուկան բաց է։ Սովորելու հերթը՝ քոնը։ Գրանցվի՛ր հիմա :)

Դուք կսովորեք

  • Ի՞նչ է messenger marketing-ը, ո՞րն է վերջինիս նպատակը։ Ի՞նչն է նպաստել ուղղության զարգացմանը։ Կդիտարկենք MM հարթակներն ու կվերլուծենք յուրաքանչյուր հարթակի համար անհատական մարքեթինգային կոմունիկացիայի արդյունավետությունը։
  • Ինչպե՞ս կիրառել messenger marketing-ը։ Ոլորտային ուսումնասիրություններ ամենատարբեր միջազգային և հայկական շուկաների համար (բանկերից մինչև փոքր կրպակներ)։ Քեյսերի վերլուծություն։
  • Ինչո՞ւ Messenger Marketing։ Սերունդների հոգեբանական տարբերությունների վերլուծություն, գունային ու լեզվական ընկալումներ։ Ինչպե՞ս նեյտրալիզացնել բացասական հույզերն անհատական տիրույթում։ 
  • Կխոսենք յուրաքանչյուր պլատֆորմում անհատական կոմունիկացիա ստեղծելու նրբությունների և հնարավորությունների մասին։ Կդիտարկենք դրանց արդյունավետությունը։
  • Manychat-ի մասին։ Ի՞նչ առավելություններ ունի պլատֆորմը, որո՞նք են հիմնական գործիքները։ Կխոսենք տեսակների ու նշանակության մասին, կվերլուծենք արդյունավետությունն անհատական աշխատանքների հիման վրա (տեղում):
  • Սեմինարի ամփոփում, հարցերի պարզաբանում և որակավորման քննություն, սերտիֆիկատների շնորհում:

Բովանդակություն

Ովքեր են անցկացնում դասընթացը

Ինեսսա Արշակյան

Digital Marketing մասնագետ AMCG agency ընկերությունում։

Առաջինն է դարձել Manychat համակարգի հայաստանյան էքսպերտ՝ աշխատելով ոլորտում հայկական, ռուսական, ուկրաինական ու ամերիկյան շուկաներում։

Ինեսսայի պրակտիկայում կան ամենատարբեր բարդության տարատեսակ բոտեր` բժշկականից մինչև սննդի ոլորտ։

Արտակ Հարությունյան

Digital Media Enthusiast, SMARTOLOGY Digital Business Academy-ի և AMCG Agency-ի համնադիր։

2007 թվականից վարել է բլոգ գովազդի ու մարքեթինգի մասին, 2008 թվականից աշխատում է մարքեթինգի ոլորտում, 2014-ից համագործակցելով տարբեր գովազդային ընկերությունների հետ աշխատել է ավելի քան 200 Հայաստանում և արտերկրում ներկայացված թոփային միջազգային ընկերությունների հետ։

Դասավանդում է ԵՊՀ-ում, ԵՊՏՀ-ում, SMARTOLOGY-ում և ներգրավված է մի շարք կրթական նախաձեռնություններում։

Քարտեզ

courseImage

Բիզնես

Բոտ կոմունիկացիան բիզնեսի համար. օնլայն դասընթաց

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite2
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite2