«Ինքնաճանաչումը բիզնեսում» ներածական թրեյնինգի միջոցով Ձեզ ենք ներկայացնելու հոգեբանության մի շարք առաջատար մեթոդների կիրառությունները գործարարության բնագավառում։
Տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան, ինքնաճանաչման մեթոդների պրակտիկ մասնագետ Արկադի Համբարյանը ներկայացնելու է.
• անգիտակցականի միջոցով սեփական գործարար հմտությունների բացահայտման մեթոդները,
• ընկերության կամ ստարտափի զարգացման ռազմավարության ձևավորումը զգայական մակարդակի վերլուծության միջոցով,
• աշխատավայրում գործընկերային միջավայրի ստեղծման, թիմբիլդինգի արդյունավետ մոտեցումները և այլն։
Հոգեբանական այս մեթոդները ներկայում լայնորեն կիրառվում են զարգացած երկրներում, աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններում։
Մենք ուզում ենք կիսվել այդ կիրառական գիտելիքներով, համեցե՛ք։
Թրեյնինգի լեզուն՝ հայերեն և ռուսերեն։
Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։