Ստեղծարարուրությունն անհրաժեշտ է երաժիշտների, արվեստագետների, գրողների և գյուտարարների համար:
Սխալ է !
21-րդ դարում ստեղծարարությունը և հնարամտությունը կենսական նշանակություն ունեն՝ ցանկացած ոլոորտում հաջողության հասնելու համար, լինի դա բիզնես, թե՝ անհատ:
Ստեղծարար ծնվում են, չեն դառնում:
Սխալ է !
Բոլոր մարդիկ էլ ունեն ստեղծարարություն, սակայն բոլորը չեն, որ կարողացել են բացահայտել այն իրենք իրենց մեջ:
Դասընթացի նպատակն է ոգեշնչել մասնակիցներին՝ զարկ տալու իրենց ստեղծարարական հմտություններին, ստեղծագործաբար մոտենալ ինչպես իրենց ներկայիս, այնպես էլ ապագա նախաձեռնություններին:
Քանի որ ստեղծարարությունը չունի սահմաններ, դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Այս երկժամյա դասընթացը փոքրիկ ճանապարհորդություն է դեպի ստեղծարարություն:
Դասընթացի ընթացքում կքննարկենք՝
Ինչն է օգնում մեր ուղեղին լինել ստեղծարար
Ինչպիսի միջավայր պետք է ստեղծենք, որպեսզի զարգանա մեր ստեղծարարությունը:
Ստեղծարարելու 3 մեթոդները (3 B’s of creativity and innovation), որոնք օգտագործվել են ամենատարբեր ոլորտների մեջ. Դուք ևս կարող եք օգտագործել դրանք ձեր ներկայիս կամ ապագա մասնագիտության մեջ:
Դասընթացավար`
Anna Konjoryan
Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ,
բիզնես թրեյներ Chartered Management Institute (CMI), Կառավարում և առաջնորդություն որակավորում
Malmo university, Շվեդիա,
Մագիստրոսի աստիճան, Հաղորդակցում զարգացման համար ծրագիր:
Աննա Կոնջորյանը դասընթացի ընթացքում կկիսվի իր մեծ փորձով և կներկայացնի այն բոլոր հիմնական տեխնիկաներն ու մեթոդները, որոնք կօգնեն բացահայտել Ձեր ներքին պոտենցիալը:
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։