«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մայրի» խորագիրը կրող զարդերի և ձևավորման պարագաների ցուցահանդես:
Ցուցահանդեսին կներկայացվեն «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնի և Խարբերդի մասնագիտացված մանկատան մտավոր խնդիրներ ունեցող սաների աշխատանքները:
«Մայրի» ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2014 թվականին. ՀԿ-ի նպատակն է ստեղծել հատուկ կարիքներով երիտասարդների և երեխաների համար սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոն, որը նրանց շուրջ կհամախմբի մանկավարժներին, ծնողներին և հասակակիցներին:
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։