Tutor Platform հավելվածի այս դասընթացը հիմնված է CLE INTERNATIONAL-ի « Écho » դասագրքերի բառապաշարի վրա: Այն ներառում է A1-ից B1 մակարդակները:
Ի՞նչ է օտար լեզուն, ինչպե՞ս ենք մենք սովորում բառի նշանակությունը նոր լեզվում, ի՞նչն է հեշտ կամ դժվար օտար լեզու սովորելիս, ամենահաճախ տրվող հարցերն են:
Նոր բառեր սովորել եւ հիշելը օտար լեզու սովորելու, թերեւս, ամենաանկայուն մասն է: Tutor հավելվածը կօգնի նոր բառերն ավելի հեշտ եւ ինտերակտիվ ձեւով յուրացնել:
Ֆրանսերեն բառապաշարը սովորելու շատ ձևեր կան, որոնցից մեկն էլ Tutor Platform հավելվածն է:
Դասերը բաժանված են մի քանի բաժինների: Ամեն բաժնում ներառված է 7-8 բառ (սա նոր բառերը յուրացնելու ամենաօպտիմալ քանակն է):
Յուրաքանչյուր բաժին ունի հետևյալ կառուցվածքը. սկզբում ծանոթանում եք նոր բառերին՝ իրենց թարգմանությամբ, սահմանմամբ և նկարներով: Այս բառերն այնուհետև ամրապնդում եք բազմաբնույթ եւ խաղարկային վարժություններով:
Եթե չեք ցանկանում տեսնել բառերի թարգմանությունը կամ սահմանումը, կամ գտնում եք, որ այս կամ այն վարժությունը չի համապատասխանում լեզվի իմացության ձեր մակարդակին, տեղեկացրեք այդ մասին ձեր ուսուցիչին կամ մեր անձնակազմին:
Օտար լեզուներ
Հավանեք ու կիսվեք
Օտար լեզու իմանալու համար երբեք ուշ չէ։ Մենք կուղարկենք լավագույն դասընթացների առաջարկները, այս թեմայով հոդվածներ, հարցազրույցներ, ամենակարևորը՝ Ձեր նախընտրություններին համապատասխան։ Թողեք էլ. փոստի հասցեն։