search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
share
favourite

ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Not specified
Not specified
Խմբային
Խմբային
star-favourite0
Անվճար

Դասընթացի մասին

Եթե 16-25 տարեկան եք, բնակվում եք Վանաձոր քաղաքում կամ հարակից բնակավայրերում, և ցանկանում եք ձեռք բերել տեսանկարահանման ու խմբագրման (վիդեոմոնտաժ) հմտություններ, ծանոթանալ սոցիալական գովազդների ստեղծման եղանակներին, բարձրաձայնել համայնքի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներում գործուն մասնակցություն ունենալ, ձեռք բերել հմտություններ, որոնք ձեզ հետագայում ավելի պահանջված կդարձնեն աշխատաշուկայում, ապա ԴԻՄԵ՛Ք։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի 16-25 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Խաղաղության երկխոսության» և իր գործընկերներ` CREOPIA PRODUCTIONS-ի կողմից իրականացվող ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված մեդիադասընթացի, որի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն համայնքում առկա խնդիրներն ու կարիքները վերլուծելու, սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու կարողություններ եւ հմտություններ։

Դուք կսովորեք

Դասընթացը բաղկացած է այս տարվա մարտին, ապրիլին և հունիսին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գրասենյակում (ք․ Վանաձոր, Մյասնիկյան 12/40) կայանալիք 3 աշխատանքային հանդիպումից։

Վերջիններիս թեմատիկ ուղղվածություններն են․

Համայնքում առկա խնդիրների ու կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, սոցիալական հոլովակի սցենարի ստեղծում, պատմատախտակի կառուցում (լուսանկարչության դասընթաց)

Սոցիալական գովազդների պատրաստում (տեսանկարահանման ու խմբագրման դասընթաց)

Տեսանյութերի մարքեթինգի և տարածման արդյունավետ մեթոդաբանություն, ցանցերի ստեղծում։

Բովանդակություն

  • Առաջին աշխատանքային հանդիպմանը կհաջորդեն մասնակիցների կողմից իրականացվող խմբային աշխատանքները՝ ուղղված համայնքի խնդիրների ուսումնասիրությանը և սոցիալական գովազդների սցենարի մշակմանը։
  • Երկրորդ աշխատանքային հանդիպումից հետո երիտասարդները կսկսեն սոցիալական գովազդների նախապատրաստական, նկարահանման և խմբագրման աշխատանքները՝ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող տեղացի մասնագետների օգնությամբ։ Ծրագիրը կամփոփվի վերջին աշխատանքային հանդիպման շրջանակներում կայանալիք հանրային ցուցադրությամբ, որտեղ կներկայացվեն և կքննարկվեն մասնակիցների ստեղծած սոցիալական հոլովակները։
  • Լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Խաղաղության երկխոսության» կայքում և տեղական այլ առցանց լրատվամիջոցներում։
  • Կազմակերպությունը կհոգա դասընթացի մասնակիցների փոխադրման, կացության եւ սննդի համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։

Քարտեզ

courseImage

Արվեստ

ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Արվեստը Ձեր մեյլբոքսում

Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։

Նմանատիպ դասընթացներ

Տեսնել ավելին
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
share
favourite
Գրաֆիկ չկա

star-favourite0
դասընթացի համար