Ինչպես է մարքեթինգը դառնում կարևորագույն գործիք հատկապես ՓՄՁ ոլորտի համար և ինչպես կիրառել գրագետ մարքեթինգ հակաճգնաժամային պայմաններում կներկայացնի Նունե Մելքումյանը:
Նունեի մասնագիտացումներն ենմարքեթինգային ստրատեգիաների մշակումն ու թվային մարքեթինգը: Նունեն ունի ավելի քան 9 տարվա փորձ
մարքեթինգի, քոնթենթի ստեղծման և առաջխաղացման ոլորտում:
Ղեկավարել է հայաստանյան կոմերցիոն բանկերի մարքեթինգի ու հանրության հետ կապերի թիմերը: Եղել է լոկալ և միջազգային նախագծերի խորհրդատու, գործարարների համար թրեյնինգների հեղինակ:
Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցեք:
Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։