search
-
Մեկնարկ
Ավարտ
backgroundbackgroundԻնչպես պլանավորել անորոշության պայմաններում
Ինչպես պլանավորել անորոշության պայմաններում
share
favourite

Ինչպես պլանավորել անորոշության պայմաններում

Բոլորի համար
Բոլորի համար
Խմբային
Խմբային
General management
General management
Բիզնես
star-favourite0
Անվճար

Դասընթացի մասին

Ինչպե՞ս կազմել սցենարներ և պլանավորել ապագան։ Արդյո՞ք ձեր ընկերության համար շահեկան է պետական աջակցությամբ տրամադրվող վարկերի ներգրավումը։ Թե նախընտրելի է ճգնաժամային իրավիճակի կառավարումը` առանց վարկային բեռի ավելացման։ Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության հետ վեբինարը կօգնի պատասխանել այս հարցերին։ Վեբինարի ընթացքում կներկայացվի, թե ինչպես նման անորոշության պայմաններում ընկերությունը կարող է կանխատեսել իր զարգացման հնարավոր սցենարները, դրանց հիման վրա իրականացնել ֆինանսական պլանավորում և ընտրել իրացվելիության ապահովման ամենից արդյունավետ տարբերակները։ Մասնավորապես, կդիտարկվեն համաշխարհային շուկաներում և տվյալ ոլորտում սպասվող զարգացումների, ինչպես նաև ընկերության եկամուտների և ծախսերի հնարավոր փոփոխությունների սցենարները, և ընկերության ֆինանսական արդյունքները դրանցից յուրաքանչյուրի դեպքում։ Նման վերլուծությունը հնարավորություն կտա կառավարիչներին կատարել ռիսկերի կառավարման տեսանկյունից արդյունավետ որոշումներ՝ նվազագույնի հասցնելով հնարավոր կորուստները և արագացնելով վերականգնումը հետճգնաժային փուլում։

Գրանցվե՛ք և դիտե՛ք վեբինարն անվճար։

Մանուկ Հերգնյանը «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ գործարար խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է։ Մանուկ Հերգնյանը հանդիսանում է նաև «Գրանատուս Վենչուրս» ընկերության՝ Հայաստանում առաջին վենչուրային ընկերության, տնօրենըշ և համահիմնադիրը։ Նա ակտիվորեն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ընկերություններին՝ որպես խորհրդատու և ներդրող։ Մանուկն հանդիսանում է մի շարք մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդի անդամ, այդ թվում` «Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», «Արար» հիմնադրամի։
Մանուկ Հերգնյանն ուսանել է Օքսֆորդ համալսարանում (Executive MBA), Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում (տ․գ․թ) և Երևանի պետական համալսարանում:
Սոնա Գրիգորյանը Ի-Վի Քոնսալթինգ ՓԲԸ-ի կրտսեր գործընկերն է։
Նա ղեկավարում է Ի-Վի Քոնսալթինգ ընկերության կատարողականի կառավարման պրակտիկան։ Սոնան մեծ դեր է ունեցել Ի-Վի Քոնսալթինգ ընկերության Մոսկվայի գրասենյակի հիմնելու մեջ և միառժամանակ Մոսկվայում համագլխավորում է մի քանի նախագծեր։ Սոնա Գրիգորյանն ունի ավելի քան 12 տարվա փորձ ոլորտային հետազոտությունների և ներդրումային խորհրդատվության ոլորտում: Մինչ Ի-Վի Քոնսալթինգին միանալը, աշխատել է Կոնվերս բանկում։ Սոնան հանդիսանում է ACCA սերտիֆիկացված անդամ (Association of Chartered and Certified Accountants)։ Նա ավարտել է ԵՊՏՀ-ը մագիստրոսի կոչումով։ Վերապատրաստվել է Ստենֆորդ համալսարանի տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրում (STVP program) և Լոնդոնում գործող 2GC Consultancy-ում կատարողականի կառավարման մեջ։

Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցե՛ք:

Քարտեզ

courseImage

Բիզնես

Ինչպես պլանավորել անորոշության պայմաններում

Հավանեք ու կիսվեք

share
favourite

Կարծիք հայտնել

Վարկանիշ

Մեկնաբանություններ և վարկանիշ

Կարծիքներ չկան

Դարձեք բիզնես ոլորտի մասնագետ

Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։