Որպեսզի Ձեր բիզնեսը շարունակի գործել ճգնաժամային իրավիճակում, շատ կարևոր է արագ արձագանքել ֆինանսական ճնշումներին և կայացնել ճիշտ որոշումներ մասնավորապես կանխիկի հոսքերի կառավարման հարցում։
Վեբինարի ընթացքում կքննարկենք մի շարք մոտեցումներ և գործիքներ, որոնք բիզնեսներին կօգնեն արագ և ճիշտ կողմնորոշվել այս իրավիճակում և կայացնել բիզնեսի գոյության համար այդքան կարևոր ֆինանսական որոշումներ։
''Բիզնեսի կանխիկի հոսքերի կառավարումը ճգնաժամային իրավիճակում'' վեբինարը կվարի ADWISE Consulting Խորհրդատվական Ընկերության համահիմնադիր-տնօրեն Լիլիթ Ղարայանը։ Նա ղեկավարում է Ընկերության կողմից իրականացվող բիզնես խորհրդատվության ուղղությունը։ Ունենալով ավելի քան 19 տարվա մասնագիտական փորձ՝ Լիլիթն աշխատել է մի շարք հեղինակավոր միջազգային ընկերություններում՝ ֆինանսական, արտադրության, ծառայությունների ոլորտներում։ Լիլիթը ոնի Բիզնեսի Կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում, ինչպես նաև ACCA որակավորում։
Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցեք:
Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։