Աշխատանքային օրենսդրությունը արտակարգ դրության պայմաններում՝ հնարավորություններ ու սահմանափակումներ (արձակուրդ, չվճարվող արձակուրդ, պարապուրդ)
Վեբինարը կվարի ADWISE Consulting Խորհրդատվական Ընկերության համահիմնադիր, Ընկերության իրավաբանական խորհրդատվության ղեկավար Արա Խզմալյանը։
Արան ունի շուրջ 15 տարվա մասնագիտական փորձ, որի ընթացքում աշխատել է Պեռնո Ռիկար խմբի հայկական ընկերություններում (ներառյալ 7 տարի ղեկավար պաշտոններում), ինչպես նաև որպես իրավախորհրդատու տեղական առաջատար իրավաբանական խորհրդատվական կազմակերպությունում։ Նա նաև շուրջ 14 տարի դասավանդում է Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երում: Արան իրավաբանական գիտությունների թեկնածու է, նաև հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ և արտոնագրային հավատարմատար։
Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցեք:
Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։