Պայմանագրերում որպես կանոն Ֆորս Մաժորի դրույթը գրվում է, որպես ստանդարտ նորմ, բայց չի բանակցվում: Ի՞նչ է ասում Հայաստանի օրենսդրությունը այս մասի: Ի՞նչ անել: Ի՞նչպես բանակցել ու ինչի՞ վրա ուշադրություն դարձնել:‼️
Գրանցվե՛ք և դիտե՛ք վեբինարն անվճար։
Վարուժան Ավետիքյանը 20 տարվա փորձ ունի հանրային, մասնավոր, բարեգործական (շահույթ չհետապնդող) ոլորտներում և 18 տարի դասավանդման փորձ՝ հայկական և արտասահմանյան ԲՈՒՀ-երում: Մինչ ընկերությանը միանալը, նա զբաղեցրել է Հայաստանի Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Նա ունի «Հանրային քաղաքականության եւ վարչարարության» (Հարվարդի համալսարանի), «Ֆինանսական եւ բանկային իրավունք»-ի (Բոստոնի համալսարան) եւ «Եվրոպական միության առևտրային իրավունք»-ի (Լեսթերի համալսարան) մագիստրոսի կոչումներ:
Նա մասնագիտացած է հետևյալ ոլորտներում՝ կորպորատիվ, առևտրային և ֆինանսական գործարքներ, տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրություն, իրավաբանական անձանց վերակազմակերպում, բանկային, ապահովագրական և կապիտալի շուկաների կարգավորումներ, կորպորատիվ կառավարում, անվճարունակություն, ոչ առևտրային ու բարեգործական բնագավառներում իրավական և քաղաքականության ասպեկտներ:
Վարուժանը հանդիսացել է մի շարք առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում խորհրդի անդամ: Նա նաև Հայաստանի Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարանների դասախոս է:
Գործարարության աջակցման գրասենյակը և Ներդրումների Աջակցման Կենտրոնը՝ կարևորելով բիզնես համայնքի ներկայացուցիչներին այս շրջանում անհրաժեշտ աջակցություն և ուղղորդում ցուցաբերելը, ներկայացնում է գործընկեր խորհրդատվական կազմակերպությունների և անհատ խորհրդատուների կողմից նախատեսված վեբինարների շարք: Հետև՛եք մեր միջոցառումներին, գրանցվե՛ք և մասնակցե՛ք:
Բիզնես
Հավանեք ու կիսվեք
Ստացեք բիզնես ոլորտի դասընթացների մասին թարմ տեղեկատվություն, զեղչված առաջարկներ ու նորություններ՝ համապատասխան Ձեր նախընտրություններին։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։