«Սյուրռեալիզմ» ուղղության մասին մտածելիս առաջինը, որ հայտնվում է մարդու մտքում՝ «Սալվադոր Դալի» անունն է: Լինելով խմբավորման ամենակրտսեր անդամներից մեկը և միավորված լինեով խմբավորմանը, որբ այդ արդեն կայացած էր որպես այդպիսին՝ Սալվադո Դալի դարձավ ուղղության դեմքը:
Պատճառը թերևս հետևյալն էր. խմբավորման մյուս անդամները մտածում էին որպես սյուրռեալիստներ, իսկ Դալին ապրում. նա հենց ինքը սյուրռեալիզմն էր:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում իրականացվող հերթական դասախոսությունը նվիրված կլինի Սալվադոր Դալիին:
Մուտքը՝ թանգարանի տոմսերով:
Մեր դասախոսության չորս տոմսերի առկայության դեպքում կարող եք ստանալ թանգարանի մշտական ցուցադրության անվճար դիտման հնարավորություն:
Արվեստ
Հավանեք ու կիսվեք
Եթե հետաքրքրված եք արվեստով, ստացեք լավագույն դասընթացների, ամենահետաքրքիր իրադարձությունների մասին թարմ նորություններ։ Գրեք էլեկտրոնային փոստի հասցեն։