Այս համարը նվիրվում է տանը նստած ու ամբողջ օրը հեռավար աշխատող կամ սերիալներ նայող հայերին։ Մի պահ կտրվի գործից, սերիալներից ու սկսիր լեզուներ սովորել։ Ցանկացած իրավիճակից օգուտ քաղիր ու նորությունները կարդա մի քանի լեզվով՝ համեմատելով ինֆորմացիայի ճշգրտությունը։
Խոսիր անգլերեն, ֆիլմերը նայիր անգլերենով
Անգլերենով հետաքրքրվողներին կառաջարկեմ այս հատվածը։ Էստեղ հնարավորինս ամփոփել եմ լավագույն օնլայն դասընթացներից մի քանիսը
Ուզում եք սովորել անգլերեն, բայց աշխատանքի կամ դասերի պատճառով չե՞ք կարողանում: Օնլայն դասեր Skype–ի միջոցով: Դուք կարող եք միանալ դասընթացներին ձեր աշխատավայրից, տանից, սրճարանից, անգամ՝ արտերկրից:
Դասընթացները նախատեսնված են նրանց համար, ովքեր նախընտրում են մնալ տանը ու զարգացնել լեզվական գիտելիքները։
Հետաքրքիր ու ինտերակտիվ օնլայն դասընթաց լեզվասերների համար, ովքեր չեն ուզում կորցնել ժամանակը, նույնիսկ արտակարգ իրավիճակներում։
Նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են նոր մակարդակի բերել իրենց բանավոր, գրավոր ու լսողական հմտությունները։ Դասընթացին մասնակցելու դեպքում գրականությունը կստանաք անվճար։
Տանեմ քեզ Դօյչլանձիա
Իսկ գերմանախոսներին էլ խորհուրդ կտամ հետևյալ դաընթացները, որոնք այժմ օնլայն են անցկացվում։ Գոնե այստեղ զգացեք գերմանական շունչը, քանի դեռ գնալ չեք կարող։
Եթե ուզում ես ժամանակը անիմաստ չանցնի ու վաղուց երազել ես գերմաներեն սովորելու մասին՝ ուրեմն արի ու գրանցվի այս դասընթացին։
Ուզո՞ւմ ես օրերդ հագեցած ու հետաքրքրություններով լեցուն անցնեն՝ ուրեմն գերմաներենի դասերի գնալը ամենալավն տարբերակներից մեկն է։
Պարապ վախտի կարդալիք
Կարդա նաև մեր վերջին հոդվածները և եղիր տեղեկացված
Այսօր բնակչության 80%-ը տանն է։ Շա՜տ մարդիկ ձանձրանում են ամբողջ օրը տանը նստած ու ձևեր են ման գալիս, որ հաճելին ու օգտակարը համատեղեն։ Այսպիսով՝ գերմաներենով ֆիլմեր նայելու ու անվճար կայքերի մասին։
Հանգամանքների բերումով հիմնականում կանանց միամսյակ համարվող մարտ-ապրիլ շրջանը այս տարի ավելի շատ կհիշվի ինքնամեկուսացման անհրաժեշտությամբ։ Սակայն ազատված ժամանակը կարելի է հնարավորինս օգտակար անցկացնել, ու այս տարօրինակ շրջանը նշանավորել նոր հմտությունների ձեռք բերմամբ։
Ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար և հարցերի դեպքում կարող ես միանալ մեր ֆեյսբուքյան խմբերին։