Վերջերս հաճախ աչքի տակով եմ անցկացնում բազմաթիվ դիզայներների CV-ներ ու Portfolio-ներ, ու դրանից ծագեց այս ուղեցույցը գրելու գաղափարը։ Առաջին բանը, որ մինչ հարցազրույցը տեսնում է գործատուն, դիզայների CV-ին ու Portfolio-ն են։ Հաճախ մարդիկ սխալ են հասկանում ՝ ինչ մեծ նշանակություն ունի այս երկուսի ազդեցությունը։ Չնայած որ տարբեր դասընթացների գովազդներում նշվում է, որ կօգնեն portfolio կազմել, բայց իրականում արդյունքում շատ սևագրային կամ շաբլոնային է ստացվում։
Ցիվի + կիվի=ցիվիկ
Սկսենք երևի CV-ից, քանի որ այն շատ է պետք գալիս անկախ մասնագիտությունից։ CV-ին կամ ցիվին, ոնց որ մեր մոտ հաճախ ասում են, կազմվում է ենթարկվելով շատ հստակ կանոնների, որոնց մասին մեր մոտ ցավոք շատ քիչ են խոսում։ Բացի դրանից շատ տեղերում, օրինակ բուհերում, դպրոցներում և այլն, մինչև հիմա ինքնակենսագրականը պետք է գրվի առձեռն (ձեռքով) ու հենց տեղում. հանկարծ համակարգչով հավաքած ու տպած տարբերակ չբերեք։ Ինքս բախվել եմ այս բարդույթին (խնդրին), ու ստիպված իմ սարսափելի ձեռագրով ու ոտքից թոփալ ուղղագրությամբ ու կենսագրությամբ ստիպված եմ եղել բազմիցս գրել ու վերագրել այդ թղթի կտորը։ Ինչ կարող եմ ասել, խեղճ գործատու, որ դա պետք է կարդար։ Բայց ես շեղվեցի. վերադառնալով բուն թեմային՝ ուզում եմ խոսել CV-ի կազման կանուների ու նաև օգտակար հարթակների մասին
Մահացու մեղքեր և խորհուրդներ
- Առաջին ու ամենակարևոր բանը, որ պետք է հիշել. ամեն գործատու ունի իր սեփական պահանջները, ու բոլորին մի տարբերակի CV ուղարկելը երևի ամենամեծ սխալն է, որ կարելի է անել։ Կան կազմակերպություններ, որոնք չեն սիրում CV-ի մեջ նկարներ, իսկ որոշների համար դա պարտադիր է։
- Կոնտակտային տվյալներ նշելուց հաշվի առեք, թե հետագայում ինչ ֆորմատով եք պահպանելու ֆայլը և ուղարկելու, ինչ կարիք կա լինկեր դնելու ու pdf ձևաչափով պահելու եթե լինկերը չեն աշխատելու…
- Կազմակերպության ուղղվածությունը հաշվի չառնելը նույնպես լուրջ թերություն է։ Օրինակ, եթե դուք դիմում եք հասարակական կազմակերպության կամ ինչ-որ սոցիալական/բարեգործական պրոեկտի, արժի ներառել կամավորական աշխատանքները։ Նմանատիպ կազմակերպությունների համար դա շատ կարևոր է։ Բայց, նույնը ցանկալի չէ ներառել նմանատիպ տեղեկություն եթե դիմում ես, օրինակ ՏՏ կամ այլ ոլորտում աշխատող կազմակերպություն։
- Ճիշտ ընտրեք ներկայացվող ինֆորմացիան և դրա հերթականությունը։ Ինչպես արդեն նշվել է, CV-ին ունի շատ հստակ կառուցվածք, որին հարկավոր է հետևել։ Չարժի կրթության մասին ինֆորմացիան տեղադրել աշխատանքային փորձից հետո։
- Եթե կասկածում եք ձեր կազմածի ձևաչափի վրա, կան շատ կայքեր որոնցից կարելի է օգտվել։ Ես անձամբ նախընտրում եմ Europass-ը։ Բավականին հարմար հարթակ է եվրոպական ցանկացած լեզվով CV կազմելու համար, ներառելով ամբողջական ինֆորմացիա ու առանց մտածելու հերթականության մասին։
- Creative CV-ին հիմա շատ է հանդիպում։ Ինտերնետում որոնելու դեպքում օրինակ graphic desinger cv, կամ UI/UX desinger CV տարբերակների մեծ մասը բավականին սիրուն ձևավորում ունեն։ Առաձնանալու ու տարբերվելու ձգտումը շատ հետաքրիր է, բայց այդ դեպքում էլ պետք է ծայրահեղության չմատնվել և հնարավորինս պարզ ու մինիմալիստական ոճը ընտրել։
Մի քիչ էլ պորտֆոլիոյից
Պորտֆոլիոն էլ ավելի կարևոր է ցանկացած դիզայների և ընդհանրապես արվեստի հետ կապված մասնագիտության համար։ Այստեղ դուք հնարավորություն ունեք ցույց տալու ձեր ձեռքբերումները կամ ուժեղ կողմերը։ Բայց պետք է զգույշ լինել նյութերի հետ, որոնք այդտեղ ներկայացնելու էք։
- Որոշակի փոփոխությունների ենթարկեք ձեր portfolio-ն՝ հիմնվելով որոշակի ուսումնասիրության վրա։ Աշխատանքի համար դիմելուց առաջ ուսումնասիրեք կազմակերպությունը և նրա թիրախային աուդիտորիան։ Դա որոշակի պատկերացում կտա կազմակերպության պահանջների և հետաքրքրությունների մասին։
- Եթե նորեկ եք ոլորտում և չեք կարող ներկայացնել շատ ճոխ portfolio, փորձեք ձեր ունեցած աշխատանքներից փոքրիկ վիզուալ պատմություն կազմել ու հետաքրիր ձևավորել։
- Մի ներառեք ամեն ինչ..
- Ուսումնասիրեք ոլորտի լավագույն մասնագետների portfolio-ները տարբեր կայքերում, նայեք ամենակրեատիվները, ու դրանք վերցրեք որպես այն գագաթ, ուր ձգտում եք։
- Փորձեք ձեր ուժերը նոր տրենդներում և զբաղվեք ինքնակրթությամբ։ Օրինակ, այս տարվա դիզայներական ամենամեծ տրենդերից մեկը gradient է, այսինքն գույների սահուն անցումը մեկը մյուսին։
Ավելի մանրամասն իհարկե այս թեմաների մասին կծավալվենք առանձին հոդվածներում, բայց սա այն հիմնակետերն են,a8 որից կարող եք սկսել։