Բարձր աշխատավարձ, կրեատիվ աշխատանք, ճկուն աշխատանքային գրաֆիկ։ Հիասքանչ եռյակ է, ինչ խոսք։ Այս եռյակին հասնելու հնարավորություն տվող աշխատանքներից մեկը front end ծրագրավորողի աշխատանքն է։ Դե բնական է, որ շատերն են փորձում հասնել դրան։ Բայց նոր հմտություններ ձեռք բերելու ու դրանք կատարելագործելու ճանապարհը դժվար է, հատկապես եթե չգիտես, թե ինչ է պետք սովորել ու ինչպես։ Իսկ իրոք, ի՞նչ հմտություններ է անհրաժեշտ ձեռք բերել front end առաջին աշխատանքին հասնելու համար։ Փորձենք գնալ ըստ հերթականության:
1. HTML/CSS
Դժվար թե երբևէ հնարավոր լինի գտնել front end developer-ի աշխատանք, որում այս երկուսի իմացությունը չպահանջվի։ Բայց սա զարմանալի չէ։ HTML-ն անհրաժեշտ է վեբ կայքերում կոնտենտ ստեղծելու համար, մինչդեռ CSS-ն օգնում է կայքին տալ որոշակի դիզայն՝ գույն, ֆոնտ, չափ և այլն։ Մի խոսքով ոճ։ Ինչպե՞ս կարելի է աշխատել առանց այս երկուսի։ Ոչ մի կերպ, ուստի HTML/CSS-ն առաջին կարևոր քայլն են երկար ճանապարհին։
2. JAVASCRIPT/JQUERY
Հասանք ծրագրավորման առաջին լեզվին։ JavaScript: Եթե HTML/CSS-ով ստեղծվում է կայքի արտաքին տեսքը, ապա JS-ով արդեն կարելի է կայքին տալ ինտերակտիվություն, սահմանել դրա գործառույթները։ Որոշ հասարակ կայքեր, իհարկե, կարելի է պատրաստել անգամ միայն HTML/CSS-ով, բայց JS-ը հզոր գործիք է ու վաղ թե ուշ պետք է գալու։
JavaScript-ի առավելություններից մեկը այն է, որ այն ունի գրադարաններ, որոնց կիրառմամբ լեզվի օգտագործումը ավելի արագ ու արդյունավետ է դառնում։ Օրինակ JQuery-ով կարելի է մեկ տողով կանչել այնպիսի գործողություն, որը JS-ով գրելիս մի քանի տասնյակ տող կոդ կլիներ։ Ֆանտաստիկ է, այնպես չէ՞։
3. CSS AND JAVASCRIPT FRAMEWORKS
CSS և JavaScript ֆրեյմվորքերը ֆայլերի հավաքածուներ են, որոնք ապահովում են որոշակի ֆունկցիոնալությամբ։ Դատարկ տեքստային դոկումենտ ստանալու փոխարեն ունես JS օգտակար կոդերով լեցունը։ Ընդ որում, ֆրեյմվորքերը ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Ուստի դրանք ընտրելիս պետք է հաշվի առնել նաև կատարվող աշխատանքի բնույթը։
CSS-ն ու JS-ով գրվող հազարավոր տողերը ավելի արդյունավետ դարձնելու համար ֆրեյմվորքների իմացությունը, թերևս, անհրաժեշտություն է։
4. VERSION CONTROL/GIT
Նախորդ երեք կետերից հետո կարելի է նստել ու մի լավ երկար աշխատանք կատարել։ Իսկ ինչ, եթե այդ աշխատանքի ընթացքում որևէ բան փոփոխելու կամ նորից գրելու կարիք է լինում։ Ամեն անգամ եթե 0-ական կետից սկսելու կարիք լիներ… բարեբախտաբար չկա։ Version control-ի միջոցով (օրինակ Git-ով) հնարավոր է հետևել կատարած աշխատանքի տարբեր վերսիաներին, անհրաժեշտության դեպքում մեկից անցնել մյուսին և այլն։ Սա աշխատանքի ճիշտ կազմակերպման համար թերևս ամենակարևոր գործիքներից մեկն է։
5. RESPONSIVE DESIGN
Օրվա ընթացքում մենք օգտվում ենք տարբեր կայքերից։ Ընդ որում, անում ենք դա ամենատարբեր սարքերով՝ հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ։ Իսկ նկատել եք, թե ինչպես է ամեն անգամ կայքը հարմարվում ու «գրկում» ձեր սարքավորման էկրանը, ասես հենց նրա համար էլ նախատեսված լինի։ Իրականում այդպես էլ կա, ու սա հենց ռեսպոնսիվ դիզայնն է։ Բնականաբար, որպես front end ծրագրավորող, հարկավոր է իմանալ՝ ինչպես պատրաստել կայքը տարբեր սարքավորումների համար։
6. TESTING/DEBUGGING
Ցանկացած կոդ գրելիս բագերն ու վրիպակներն անպակաս են։ Գործն առաջ տանելու համար տեստելն ու debug անելը կարևոր հմտություններ են։ Տեստավորման տարբեր եղանակներ կան, բայց դա լրիվ առանձին թեմա է, ու այս անգամ դրա մեջ չենք մանրանա։
7. BROWSER DEVELOPER TOOLS
Բացի տարբեր սարքավորումներից պետք է հաշվի առնել նաև այն, որ կիրառվում են տարբեր բրաուզերներ։ Պետք է վստահ լինել, որ գրված կոդը յուրաքանչյուր բրաուզերի կողմից ճիշտ կփոխակերպվի ու կարտապատկերվի օգտագործողի էկրանին։
Կարդա նաև՝
5 պատճառ ծրագրավորում սովորելու համար
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
Չմոռանաս նաև միանալ մեր խմբին՝ Programming_learners_club