search
-
Մեկնարկ
Ավարտ

Ինչո՞ւ կրթություն ստանալ Գերմանիայում

Շատերը ապրում ու մեծանում են մի հստակ նպատակով՝ գնալ «դրսում» սովորելու։ Սա պատահում է, երբ ծնողները իրենց՝ հաճախ չիրականացրած երազանքները պրոյեկտում են երեխաների վրա, ու ուզում են՝ իրենց զավակները հասնեն այն բարձունքներին, որոնց իրենք չեն հասել։ Ոչ ոք չի ծնվում այն գիտակցությամբ, որ պետք է սովորի Հարվարդում կամ Օքսվորդում։ Ցանկությունը ու ձգտումը տարիների ընթացքում են առաջանում։

Մինչ բուն Գերմանիայում կրթություն ստանալուն անդրադառնալը, ասեմ, որ եթե ունես հարցեր գերմաներենի հետ կապված, միացիր Tutor German Club խմբին, սպասում ենք։

Գերմանիայում ստացած կրթության որակը, ինչ խոսք, բավականին բարձր է ու հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի ուղղությամբ մասնագիտանալու։ Ունեն լավ պրոֆեսորական կազմ, կարգ ու կանոն։ ծ Թողնում են, որ ճկուն դասացուցակ կառուցես, միայն թե լրացնես համապատասխան կրեդիտային բալերդ։ Ամեն դասին ներկայությունը պարտադիր չէ, ու քեզ ոչ ոք միայն լեկցիա չի տալիս կամ թելադրում նյութը, ամեն ինչ բացատրում են նրանից հետո, երբ դու ծանոթացել ես նյութի հետ ու ունես հարցեր, ուզում ես քննարկել այս կամ այն հարցը։

Կարճ ասած՝ քեզ վերաբերվում են որպես հասուն մարդու, ով գիտի վերլուծել, սթափ քննադատել ու կարող է դեդուկտիվ եզրահանգումներ անել։

Վերջինը նրանք դպրոցում են սովորում :)))

Հաջորդ ու ոչ պակաս կարևոր կետն այն է, որ Գերմանիայում կրթությունը բոլորի համար անվճար է։ Բոլորի մեջ են մտնում նաև օտարերկրացիները, ովքեր Գերմանիայի կամ Եվրամիության անդամ երկրների բնակիչ չեն։ Իհարկե կան երկրամասեր, որտեղ քիչ են անվճար համալսարանները, օրինակ՝ Բադեն-Վյութեմբերգում, կան նաև շատ մասնավոր համալսարաններ, որոնք վարձավճար ունեն նաև գերմանացիների համար։ Հայաստանցիների համար միակ խանգարող ու իրավիճակը բարդացնող հարցը 10 հազար եվրոյի կարգի գումարով փակ հաշվեհամարն է, որը դեսպանատան կողմից է ստուգվում ու ցանկացածին կարող են չթույլատրել գնալ սովորելու, եթե չլինի առկա գումարը, կամ եթե չգտնես հիմնադրամ, որը կտրամադրի համապատասխան գումարը։

Եվս մեկ կարևոր կետ, որը մեզ մոտ, մեղմ ասած, կաղում է։ Գերմանիայում ուսումնական համակարգի կենտրոնում սովորողն է, ու իր խնդիրները սովորելու ընթացքում։ Փորձում են հաշվի առնել բոլոր կարծիքները կապված համարյա ամեն հարցի հետ։ Անընդհատ հարցումներ են անցկացնում ոչ միայն դասախոսների վերաբերյալ, այլև մեթոդիկայի, մատուցման ձևի, նյութերի, դասաժամի երկարության, հագեցվածության։ Ավելորդ կլինի նշել, թե ինչքան պատրաստակամ են ուսանողները անկեղծ ու առանց ավելորդ քննադատության իրավիճակը ճիշտ ներկայացնելու ու ստեղծված խնդրի համար հնարավորինս շուտ լուծում ստանալու հարցում։ Նրան գնում են համալսարան իրոք սովորելու, ոչ թե դիպլոմ ստանալու ու հետո չաշխատելու, կամ տան պահարանները զարդարելու համար։ Ունեն հստակ նպատակ ու մեծ ջանք թափելով հասնում են դրան, իրենց ուժերով՝ ինքնուրույն։

Գերմանական դուալ կրթական համակարգը հայտնի է համարյա ամբողջ աշխարհում։ Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Ընդունվելով Berufsschule՝  շաբաթվա մի քանի օրը անցկացնում ես համալսարանում՝ ձեռք բերելով տեսական գիտելիքներ, իսկ մնացած օրը անցակացնում ես արտադրամասում, կամ աշխատավայրում, որտեղ արդեն մասնագետների հսկողության տակ կիրառում ես նախորդ օրերին ձեռք բերածդ գիտելիքները։

Փաստորեն միաժամանակ ձեռք ես բերում և ՛ կրթություն, և ՛ աշխատանքային փորձ՝ ավելի մանրամասն ուսումնասիրելով աշխատաշուկան, նրա թերություններն ու առավելությունները, հնարավոր  ելքերն ու դեռ համալսարանը չավարտած՝ լինում ես փորձառու մասնագետ քո ոլորտում։

Եվ չմոռանանք նաև մի հանգամանք, որ Գերմանիան ունի շատ հարևան երկրներ ու ոչ թանկ ճանապարհորդելու միջոցները ավելի շատ են, քան եթե որոշես նույն ճանապարհորդությունը անել Հայասատանից։ Իսկ մենք ամբողջ կյանքի ընթացքում վիտամինների նման ճամփորդելու, նոր մարդկանց, երկրների ու մշակույթների հետ ծանոթանալու կարիք ունենք։ Մնալով նույն տեղում՝ լճանում ենք ու պետք է խուսափենք դրանից, ստեղծենք նոր հնարավորություններ ու օգտվենք դրանցից։ Մի խոսքով՝ լինենք շարժական ու ակտիվ։

Սրանք էին այն գլխավոր պատճառները, որոնք արժի հաշվի առնել ու մտածել այս թեմայի շուրջ։ 

Կարդա նաև՝

Ինչքա՞ն ժամանակում կսովորես գերմաներեն
Ինչպե՞ս ընդունվելհամալսարան Գերմանիայում
Կամավորական և Au-Pair ծրագրերը Գերմանիայում

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close