2019-ին որքա՞ն հասցրիր անգլերեն սովորել։ Եթե անգամ ընդամենը մեկ նոր բառ, ուրեմն հրաշալի է։ Բայց 2020-ին պետք է ավելի պահանջկոտ ու նպատակասլաց լինել։ Դե, քանի դեռ չի սկսվել աշխատանքային եռուզեռը, առաջարկում եմ ֆեյսբուքը հանգիստ թողնել ու մի քիչ անգլերեն բզբզալ…
Բայց հետո չմոռանաս ֆեյսբուքում մեր խմբին միանալ՝ English_learners_club
Screen-time
Սա այն ժամանակահատվածն է, որն անցկացնում ենք որևէ սարքի էկրանին նայելով՝ հեռախոս, համակարգիչ, հեռուստացույց։
Buzzy
Այն ամենն, ինչ ուշադրության կենտրոնում է, այն ամենն, ինչի մասին խոսում են բոլորը buzzy է։ Իսկ հիմա ի՞նչն է բազզի…
Un-plug
Գուցե այս բառը ծանոթ է քեզ «հոսանքից անջատել» իմաստով, բայց այժմ այն այլ կիրառություն ունի՝ միայնակ մնալ։
Go-Cup
Հատկապես ցուրտ եղանակին հաճելի է զբոսնելիս տաք սուրճ խմելը, իսկ takeaway-ի բաժակները կոչվում են… գուշակեցիր, չէ՞՝ go-cup։
Bluebird day
Հենց այսպես են կոչվում խաղաղ ու անամպ օրերը։ Հիմնականում այս տերմինը կիրառվում է սպորտում։
Gig economy
Հիմա շատերը ֆրիլանս կամ պայմանագրային աշխատանքները գերադասում են հիմնական աշխատանք ունենալուց։ Այդ երևույթն էլ gig կամ shared economy-ն է։
Climate change denial
Շատ պարզ՝ գլոբալ տաքացման ժխտումը արդեն որպես երևույթ նաև բառարաններում է։
Stan
Երկրպագու կամ երկրպագել՝ ահա, թե ինչ նշանակություն ունի stan-ը։
On-Brand
Մեկ բառով կարելի է թարգմանել՝ «բնորոշ»։ Օրինակ երբ ես նոր նյութ եմ հրապարակում, it’s so on-brand։
Receipts
Երբ տեքստ կամ նկար ես ցույց տալիս ինչ որ մեկին՝ որպես ապացույց, այ դրանք receipts են կոչվում։
Hangry
Hungry+Angry=Hangry` քաղցած ես ու դրա հետևանքով՝ բարկացած։
Glamping
Glamour camping՝ երբ ուզում ես ճամբարային կյանքով ապրել, բայց չես հարմարվում դժվարություններին, ավելի հարմարավետ պայմաններով ճամբար ես գնում։
Garbage time
Թիմը հաղթում է խոշոր հաշվով, հաղթանակը վերջնական է, բայց խաղի ավարտին դեռ ժամանակ կա, իսկական garbage time։
Binge-watch
Մի գիշերում վերջացնել սիրելի հեռուստասերիալի մի ամբողջական սեզոն։ Երբ միանգամից շատ սերիաներ ենք դիտում, զզվելի դիտում է կոչվում, կամ binge-watch։
Upcycling
Վերանորոգել հին իրերը, կահույքը ու ստանալ ավելի լավ ապրանք։ Անգլախոսները դրան upcycling են ասում։
Bottle episode
Հեռուստանովելում այն սերիան է, որի նկարահանումը շատ մատչելի է եղել, որովհետև գործողությունները տեղի են ունենում մի անփոփոխ վայրում։
E-bike
Էլեկտրական հեծանիվներ, ուրիշ ոչինչ։
Bug-out bag
Այն պայուսակը, որտեղ պահվում են առաջին անհրաժեշտության պարագաներ։ Դե, երբեք չես իմանա՝ ինչ կպատահի։
Stinger/credit cookie
Ֆիլմն ավարտվում է և եզրափակիչ տիտրերից հետո, մեկ-երկու կադր են ցուցադրում, իսկական credit cookies…
Coulrophobia
Ծաղրածուներին սիրում են գրեթե բոլորը, բայց նրանք, ովքեր վախենում են ծաղրածուներից տառապում են coulrophobia-ով։
Անցած տարվա նյութերից կարող ես նաև սրանք կարդալ՝
ԻՆՉՊԵ՞Ս ՉՄՈՌԱՆԱԼ ԱՆԳԼԵՐԵՆԸ, ԿԱՄ ENGLISH O’CLOCK
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՄԻԱՅՆԱԿ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼ
TOEFL. ԻՆՉՈ՞Ւ ՈՒ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՆՁՆԵԼ