TOEFL-ը ոչ լեզվակիրների անգլերենի իմացությունը ստուգող միջազգային թեստ է։ Այն բաղկացած է լեզվական 4 հմտությունները ստուգող բաժիններից՝
Ընթերցանություն
Գրավոր խոսք
Բանավոր խոսք
Ունկնդրում։
Ովքե՞ր պետք է հանձնեն այս թեստը
Եթե պլանավորում ես շարունակել կրթությունդ արտասահմանյան համալսարաններում, վերապատրաստվել կամ աշխատել արտերկրում, ապա TOEFL-ի սերտիֆիկատը անգլերենի իմացությունը հաստատող ամենատարածված փաստաթուղթն է։ Այն անհրաժեշտ է նաև մի շարք կրթաթոշակներ ստանալու համար։ Հայաստանում ամերիկյան համալսարան կամ ասպիրանտուրա ընդունվելու համար ևս անհրաժեշտ է հանձնել TOEFL թեստը։
Ի՞նչ կառուցվածք ունի թեստը
Թեստը հետևյալ կառուցվածքն ունի՝
Ընթերցանություն՝ կարդալ 3-4 պարբերություն, պատասխանել ամեն պարբերությանը վերաբերող 10 հարցի, տևողություը՝ 54-72 րոպե
Գրավոր խոսք՝ 2 առաջադրանք, 50 րոպե տևողությամբ,
Բանավոր խոսք՝ 4 առաջադրանք, տևողությունը՝ 17 րոպե,
Ունկնդրում՝5-7առաջադրանք, 41-57 րոպե տևողությամբ։
Յուրաքանչյուր բաժին գնահատվում է 0-30 միավորով՝ առավելագույն գնահատականը՝ 120-ն է։ Թեստի տևողությունը 3 ժամ է։
Ինչպե՞ս պատրաստվել թեստին
Թեստին պատրաստվելու համար խորհուրդ կտամ նախ սկսել բառապաշարը ուսումնասիրելուց։ Իհարկե կարիք կլինի TOEFL-ի նախապատրաստական դասընթացների հաճախել, առանց դրանց պարզապես գրեթե հնարավոր չէ բարձր գնահատական ստանալ։ Բայց մինչ դասընթացների հաճախելը, ինքդ էլ կարող ես աշխատել քեզ վրա ու քանի որ թեստը հանձնելու տեխնիկական հմտություններից զատ, ամենակարևորը հարուստ բառապաշարն է, յուրաքանչյուր հմտություն զարգացնելիս մեծ ուշադրություն դարձրու դրա վրա։
- Ունկնդրման հմտությունները զարգացնելու համար խորհուրդ կտամ դիտել լրատվական ծրագրեր կամ լսել տարբեր ռադիոհաղորդումներ։ Փորձիր անպայման առանձնացնել անծանոթ բառերը ու բացի թարգմանությունից, ուշադրություն դարձնել, թե այն ինչպիսի ենթատեքստերում կարող է կիրառվել։
- Ամեն օր որոշակի քանակությամբ բառեր սովորիր ու փորձիր այդ բառերը կիրառել նաև գրավոր խոսքում։
- Էսսեներ կարդա ու ուշադրություն դարձրու դրանց կառուցվածքին։
- Պլանավորիր ժամանակդ այնպես, որ յուրաքանչյուր հմտությունը զարգացնելու համար որոշակի ժամաքանակ հատկացնես։
- Բանավոր խոսքի զարգացման համար տարբեր ակումբներ հաճախիր, լսիր մյուսների խոսքը ու քո խոսքում աշխատիր ամեն անգամ նոր բառեր կիրառել ու չկրկնել իմացածդ բառապաշարը։
- Ավելի ինտենսիվ պարապելու համար գտիր համապատասխան դասընթաց, բայց բացի դասընթացի ընթացքում քեզ տրվող առաջադրանքներից, շարունակիր հետևել 1-5 կետերին։ 🙂
Պարապիր TOEFL-ի բառապաշարը Tutor Platform հավելվածով
Tutor Platform հավելվածում մենք արդեն ավելացրել ենք TOEFL-ի բառապաշարը սովորեցնող դասընթացը։ Այն ներառում է 40 թեմայի վերաբերող 400-ից ավելի բառ՝ անգլերեն բացատրությամբ ու հայերեն թարգմանությամբ։ Հավելվածը աշխատում է հատուկ մեթոդով. այն ֆիքսում է, թե որ բառերն են քեզ մոտ դժվար ստացվում հիշել ու սովորել ու կրկնվող վարժությունների միջոցով ամրապնդում է այդ բառը։ Tutor հավելվածով պարապելը օգտակար է, զվարճալի ու այն չի ձանձրացնում։
Ներբեռնել հավելվածը՝
Ե՞րբ և որտե՞ղ կարելի է հանձնել թեստը
Ամեն օր չէ, որ կարող ես TOEFL քննություն հանձնել։ Դրա համար պետք նախապես ճշտել, թե որ օրերին որ կենտրոններն են քննություն անցկացնում։ Հայաստանում քննություն կարող ես հանձնել Հայաստանի ամերիկյան համալսարանում, Esolarm կենտրոնում՝ նախապես գրանցվելով։ Նաև կարևոր է իմանալ, որ քննության համար պետք է վճարել։ Թեստը կարող ես հանձնել մի քանի անգամ, բայց ամենաքիչը 12 օր տարբերությամբ։
TOEFL սերտիֆիկատը ուժի մեջ է երկու տարի։